Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Պաշտպանութան նախարար Սերժ Սարգսյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (կենտրոնական հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագիրը :
Հուշագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը դեկտեմբերի 24-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում: