Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակվցելու համար 2016 թ. դեկտեմբերի 6-8-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. դեկտեմբերի 13-16-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված ճանապարհային երթեւեկության անվտանգությանը նվիրված համաշխարհային ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. դեկտեմբերի 11-14-ը Լոնդոն( Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Բաց կառավարման գործընկերության գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 6-10-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ռուբեն Սադոյանը:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 7-10-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը:
«Արեւելյան գործընկերության երկրներում հակամարտության գոտիները եւ մարդու իրավունքների իրավիճակը» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 7-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Կոնակարգի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-3-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Եվրանեսթ խորհրադարանական վեհաժողովի տնտեսական եւ էներգետիկ հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Հրանտ Բագրատյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 12-14-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: