Նոյեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Կորյուն Նահապետյանը խոսել է պաշտպանության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումների, այդ ոլորտներում Նիդեռլանդների հետ հնարավոր խորհրդարանական համագործակցության եւ համատեղ միջոցառումների մասին:
Երկու երկրների խորհրդարանական համագործակցության շրջանակներում դեսպանը կարեւորել է ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության հնարավորությունները:
Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության միջավայրին, առաջացող մարտահրավերներին եւ դրանց համարժեք արձագանքելուն վերաբերող հարցեր: