Տպել
15.11.2016
Կորյուն Նահապետյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանին
1 / 1

Նոյեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Կորյուն Նահապետյանը խոսել է պաշտպանության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումների, այդ ոլորտներում Նիդեռլանդների հետ հնարավոր խորհրդարանական համագործակցության եւ համատեղ միջոցառումների մասին:

Երկու երկրների խորհրդարանական համագործակցության շրջանակներում դեսպանը կարեւորել է ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության հնարավորությունները:

Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության միջավայրին, առաջացող մարտահրավերներին եւ դրանց համարժեք արձագանքելուն վերաբերող հարցեր:


15.11.2016
Խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետու...