National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
28.10.2015
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համար 1 ավագ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանին, որոնք հիմնականում վերաբերել են նույնականացման քարտերով քաղաքացիների՝ ընտրություններին առանձին ցուցակներով մասնակցելուն, վստահության եւ վերահսկողական մեխանիզմների ամրապնդմանը, դրոշմակնիքների նշանակությանը, կրկնակի քվեարկություններին:

Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահրամ Մկրտչյանը: Պատգամավորի դիտարկմամբ, եթե քաղաքացիները չկարողանան նույնականացման քարտերով մասնակցել ընտրություններին, ապա կոտնահարվի նրանց սահմանադրական իրավունքը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:

Նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետները եւ առաջարկները:

Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտրակեղծիքներից եւ անհրաժեշտ համարել որեւէ կերպ բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Հեղինե Բիշարյանն անդրադարձել է վերջին ամիսներին որոշ համայնքներում տեղի ունեցած ընտրություններին եւ խախտումներին, խոսել ընտրություններին նույնականացման քարտերով քաղաքացիների մասնակցության վերաբերյալ: Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, նույնականացման քարտերով մասնակցությունը հանրաքվեին կարող է կասկածի տակ դնել քվեարկության արդյունքները, քանի որ, ըստ նրա, եւ անձնագիր եւ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները կարող են կրկնակի մասնակցել ընտրությանը: Մհեր Շահգելդյանն անընդունելի է համարել նման կարեւոր հարցի շուտափույթ ընդունումը: Ըստ նրա՝ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Հովհաննես Մարգարյանը եւս մտահոգություն է հայտնել նախագծի կապակցությամբ, կարեւորել դրոշմակնիքի առկայությունը քաղաքացիների անձնագրերում: Նա, ինչպես եւ Մհեր Շահգելդյանը, առաջարկել է մեխանիզմներ գտնել այն քաղաքացիների համար, ովքեր քվեարկությանը մասնակցելու են նույնականացման քարտերով: Խաչատուր Քոքոբելյանը կարեւորել է քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը, խոսել ընտրակեղծիքներից, կարեւորել այն մեխանիզմների ներդրումը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել կրկնակի քվեարկությունները: Աղվան Վարդանյանի կարծիքով, հանրապետությունում առաջացել է համակարգային խնդիր, քանի որ քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթուղթը միասնական չէ, պատգամավորն անհրաժեշտ է համարել խնդրի կարգավորումը: Հրանտ Բագրատյանն անհրաժեշտ է համարել պարզել, թե որքան ակտիվ բնակչություն ունի հանրապետությունը: Պատգամավորն անդրադարձել է ընտրական համակարգի թերություններին, խոսել սահմանադրական փոփոխություններից եւ դրա թերություններից:

Վերջին նիստում ԱԺ կանոնակարգի համաձայն կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:



28.10.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եվ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով: ...

28.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ այցելուները շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am