National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.09.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Սեպտեմբերի 23-ին ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը եւ բարեկամական խմբի անդամ Թեւան Պողոսյանը հանդիպել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի, հյուպատոս Ամիրա Կարավուանի եւ մշակութային կցորդ Ռանա Խայատի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատել հայ-սիրիական հարաբերությունները, անդրադարձել բարեկամական խմբի՝ այս տարի հունիսին Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի նպատակներին:

Տաճատ Վարդապետյանը նշել է, որ բարեկամական խմբի անդամների այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին, Սիրայում ստեղծված եւ դեռեւս շարունակվող ճգնաժամային իրավիճակին:

Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է հանդիպումները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, երկրի հոգեւոր առաջնորդի հետ:

Տաճատ Վարդապետյանն անհրաժեշտ է համարել առավել սերտացնել միջխորհրդարանական կապերն ու համագործակցությունը:

Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Թեւան Պողոսյանը եւս ողջունել է հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան: Նա տեղեկացրել է, որ շարունակելու է միջազգային կառույցներում ներկայացնել Սիրիայում ստեղծված եւ շարունակվող իրավիճակը:

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Սիրիան վաղեմի բարեկամներ են եւ այդ մասին է վկայում նաեւ Սիրիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Իսսամ Նայալը ջերմությամբ եւ գոհունակությամբ է խոսել Սիրիայի հայ համայնքի մասին, կարեւորել նրանց դերը Սիրիայի զարգացման գործում: Նա հույս է հայտնել, որ տեղահանված հայերը կվերադառնան Սիրիա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք հարցերի:


23.09.2015
Հանդիպում Երիտասարդական խորհրդարանում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպել են Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակության հետ: Երիտխորհրդարանականները ներկայացրել են երիտ...

23.09.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Չինաստան եւ Գերմանիա կատարած այցերի արդյունքների վերաբերյալ: ...

23.09.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Թուրքմենստանի խորհրդարանական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 23-ին ընդունել է Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ թուրքմեն ժողովուրդների բարեկամությունը՝ նշելով, որ երկու երկրներ...

23.09.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պարգեւատրել է Կամո Հովհաննիսյանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տ...

23.09.2015
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք առնչվում ...

23.09.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր աշխատանքային հարուստ կենսագրությունը շաղկապված է արվեստի ու մշակույթի հետ. երկար տարիներ ոչ միայն երաժշտական կրթօջախներ եք ղեկավարել, այլեւ անմիջականորեն, որպես շնորհալի...

23.09.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am