Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հունիսի 10-ին՝ ժամը 13:30-ին, նախատեսված մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 16:00-ին, ԱԺ 334 սրահում:
Հիշեցնենք, որ տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Յակուտսկում կայացած 26-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ: