National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.06.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ ամփոփվել է «2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ներկայացրել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա ստեղծելու բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար՝ նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը ներկայացրել է 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (կից առարկությամբ): Հիմնական զեկուցողը նշել է, որ կոնվենցիայի նպատակն է մասնակից պետությունների ջանքերն ուղղորդել ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպմանը:

Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովի որոշմամբ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրինագծի քննարկումն անցկացվել է դռնփակ: Քննարկման արդյունքում հեղինակն օրինագիծը հանել է շրջանառությունից՝ հետագայում այն լրամշակված տարբերակով ներկայացնելու համար:

Նույն օրը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ դրական եզրակացությամբ հաստատել է «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Հեղինակի՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկով, մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին տեղեկատվություն է ներկայացրել 2015 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ 2015 թվականի առաջին եռամսյակի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ տնտեսության զարգացումն ընթանում է նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ` հիմնականում պայմանավորված առեւտրի ոլորտի անկմամբ: Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը եղել է գյուղատնտեսությունը: 2015 թվականի առաջին եռամսյակի միջին գնաճը կազմել է 5.1%: Արձանագրվել է պետական բյուջեի ընդհանուր եկամուտների անվանական շուրջ 2.5% եւ ծախսերի գծով 11.9% աճ: Հարկաբյուջետային քաղաքականությունը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն: 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է արտաքին հատվածի ցուցանիշների վատթարացում. նվազել են ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը եւ Հայաստան ներհոսող տրանֆերտները:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում կարեւոր եւ անհրաժեշտ են համարել նման պարբերականությամբ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկումների անցկացումը:

ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի զեկուցմամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է ՀՀ Վերահսկիչ պալատի երկու ընթացիկ հաշվետվությունները՝ ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ համայնքային սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների եւ երկրորդ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող` «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկակակ անձանց», «Հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության եւ խնամքի ծառայություններ»,«Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ: Արդյունքում հանձնաժողովը որոշել է երկրորդ հաշվետվության վերաբերյալ շարունակել ուսումնասիրությունը հաջորդ նիստում՝ որոշելու հետագա քննարկում կազմակերպելու նպատակահարմարությունը:


04.06.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ: Ողջունելով դեսպանին` Էլինար Վարդանյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը երկու երկրների համագործակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am