National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
20.02.2015
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 3

Փետրվարի 20-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Օրենսդրական կարգավորման նպատակը բոլոր անցակետերում, այդ թվում՝ օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ ՀՀ մաքսային մարմինների կողմից սահմանված այլ վայրերում անմաքս առեւտրի խանութների գործունեության համար հավասար պայմանների ապահովումն է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու ընթացակարգի կարգավորումն է:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արաիկ Հովհաննիսյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով լրամշակված օրենսդրական փաթեթը, նշել է, որ մասնավորապես «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է հստակեցնել գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ՝ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները: Առաջարկվում է նաեւ հստակեցնել օրենքում առկա անհստակություններն ու ուժը կորցրած ճանաչել մի շարք հոդվածներ:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «« Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը: Սիմոն Պապյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ներկայացվող այս օրենսդրական փաթեթով կկարգավորվի Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի ավելի արդյունավետ օգտագործումը: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2030 թվականին մեր երկրի ջրային պաշարները կնվազեն 18-20 տոկոսով, եւ այս հանգամանքը անհանգստության տեղիք է տալիս: ՀՀ բնապահպանության նախարարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախորդ տարի խնայվել է որոշակի քանակությամբ ջուր, եւ ջրի խնայողությանն ուղղված միջոցառումները շարունակվելու են նաեւ առաջիկայում: Այնուհետեւ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանգամանալից պատասխանել է պատգամավորների հարցերին:

Օրենսդրական նախագծերի փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի Ազգային ժողովի նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում:



20.02.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

20.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ: Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am