National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
03.02.2015
ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 3-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ խորհրդարանականները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ հուլիսի 1-ը:

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրենքի նախագծի հետաձգումը հարցի լուծում չէ, այլ ժամանակավոր սառեցում, եւ նշել, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում խմբակցությունը կներկայացնի օրենքի նոր նախագիծ: Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ պետք է փաստաթղթաշրջանառությունը ներկայացնեն ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունները, այլ խոշորները:

Հովհաննես Մարգարյանն էլ նշել է, որ ներկա տնտեսական իրավիճակում անընդունելի է օրենքի նախագծի քննարկումը, եւ պետք էհամատեղ աշխատել՝ գտնելու համար խնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակ: Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ պետք է աջակցել ՓՄՁ-ին, տալ աշխատելու հնարավորություն: Թեւան Պողոսյանը նշել է, որ գործադիրի նախաձեռնությունը եւ քննարկումների ձեւն ի սկզբանե ճիշտ չէր ընտրված:

Քննարկվող հարցի վերաբերյալ Արծվիկ Մինասյանի կարծիքը դրական չէր. ըստ նրա, «Շրջանառության հարկի մասին» օրենքում ամրագրված հիմնական երեք սկզբունքները խառնաշփոթ են ստեղծել ոլորտում: Նա առաջարկել է վերստին քննարկել օրենքը: Միքայել Մելքումյանն ասել է, որ խնդրահարույց օրենքին դեմ է եւ նախապատվություն է տալիս իրենց նախագծին: Հրանտ Բագրատյանը խոսել է ստվերային տնտեսության դեմ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ եւ կարեւորել տնտեսվարողների գործունեության նկատմամբ էլեկտրոնային վերահսկողությունը: Արամ Մանուկյանի կարծիքով, վերջին տարիներին կատարվող բարեփոխումները թվացյալ բարեփոխումներ են, որոնք չեն բխում քաղաքացիների շահերից: Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է շարունակել սկսած բարեփոխումները. նրա կարծիքով, «Շրջանառության հարկի մասին» օրենքի դրույթները բխում են տնտեսվարողների մեծամասնության շահերից: Սուքիաս Ավետիսյանը չի բացառել խնդիրների առկայությունը ոլորտում, սակայն նշել է, որ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար պայմաններում: Գուրգեն Արսենյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է պայքարել օրինախախտ տնտեսվարողների, եւ ոչ թե փոքր, միջին կամ խոշոր տնտեսվարողների դեմ:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հիշեցրել է, որ թե իրենք, թե այլ խմբակցություններ համարում են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում հիմնական սկզբունք պետք է լինի կամավորությունը: Նա անհրաժեշտ է համարել այս հարցով քննարկումների համատեղ անցկացումը: Ըստ նրա՝ ներկայացված սկզբունքներով հնարավոր չէ պայքարել ստվերային տնտեսության դեմ:

«ՀՅԴ» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը եւ համոզմունք հայտնել, որ այս փուլում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն փոքր եւ միջին ձեռնարկատիրության կայացմանն ու զարգացմանը: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված փոփոխությանը, սակայն անհրաժեշտ է համարում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:

«ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը թեթեւացնելու փոխարեն բարդացրել է տնտեսվարողների գործունեությունը: Ըստ նրա՝ ստվերային տնտեսության բացահայտման համար ավելի դյուրին է վերահսկել որոշակի թվով տնտեսվարողների, քան բարդացնել հարկային վարչարարությունը:

«ԲՀԿ» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Անդրադառնալով փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի խնդիրներին եւ իրականացվող հարկային վարչարարությանը, նա անհրաժեշտ է համարել տնտեսության հակաճգնաժամային ծրագրի մշակումը, որով կլուծվեն առկա խնդիրները: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է , որ «ԲՀԿ» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի ընդունման գործընթացին եւ հիշեցրել, որ օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը 11 պատգամավոր: Վահրամ Բաղդասարյանը եւս նշել է, որ կան խնդիրներ ոլորտում եւ հիշեցրել, որ ընդամենը մեկ օր առաջ հարցը քննարկվել է ԱԺ նախագահի եւ վարչապետի մոտ եւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն՝ ողջամիտ ժամկետներում գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 4-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am