National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.11.2014
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 6

Նոյեմբերի 3-ին ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 83 մլրդ 468 մլն դրամ: Աճը ընթացիկ տարվա համեմատ՝ կազմել է 3,3 տոկոս: Պրն. Սաֆարյանը նշել է, որ 2015 թ.-ի ընթացիկ ծախսերն ավելացել են 8 մլրդ 525 մլն դրամով:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2015թ.-ին ծրագրված է ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների 83 տոկոսը կամ 67 մլրդ դրամն ուղղել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցմանը: Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 29 մլրդ դրամ, որով կֆինանսավորվեն 14 ծրագրեր:

Ավելացվող գումարների հիմնական մասը, ըստ նախարարի, կուղղվի 2015 թ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:

2015թ հուլիսի 1-ից, Արմեն Մուրադյանի խոսքով, նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին եւ կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: 2014 թվականի 76.100 դրամի դիմաց՝ 79.400 դրամ, իսկ բժիշկների հաշվարկային աշխատավարձը կպահպանվի 2014 թվականի մակարդակով՝ 178.600 դրամ:

Նախարարը նշել է, որ 2015թ.-ին նախատեսվում է փոխհատուցել 300 հազ. հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկաման դեպք՝ նախորդ 290 հազարի փոխարեն, որի համար պլանավորված է ծախսել 38.6 մլրդ դրամ: Ավելացվող միջոցներից 760 մլն դրամը կուղղվի հուլիսի 1-ից հիվանդանոցային բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:

Գալիք տարում հիվանդանոցային 14 ծրագրի փոխարեն կֆինանսավորվի 17 ծրագիր:

Առողջապահության նախարարը անդրադարձել է նաեւ 2014թ-ից պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակում բժշկական օգնության կազմակերպման եւ դրանց ծախսերի փոխհատուցմանը, որն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նոր իրականացվող ծրագրերից նախարարն անդրադարձել է սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացմանը, որի համար կհատկացվի 500 մլն դրամ: Հաջորդ նոր ծրագիրը արտասահմանյան առաջատար կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներն են, որի տարեկան գումարը կազմում է 36 մլն դրամ, որի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել 12-13 մասնագետ աշխարհի առաջատար կլինիկաներում:

Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ նախարարության համար շարունակելու է գերակա լինել մոր եւ մանկան առողջության պահպանումը, որի համար 2015 -ին պլանավորված է ծախսել 15.5 մլրդ դրամ: Նախարարի խոսքով ՝ պետական բյուջեից առաջին անգամ միջոցներ կհատկացվեն անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ մատուցելու համար: 2015թ.-ին հանրային առողջապահական ծառայությունների հատկացումներն ավելացել են ավելի քան 1,5 մլրդ դրամով: Գերակայությունը տրվել է «Իմունականխարգելման ազգային ծրագրի» ընդլայնմանը եւ որակյալ պատվաստանյութերի ձեռքբերմանը:

Նախարարը նշել է նաեւ, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կկառուցվեն «Ուռուցքաբանության գերազանցության հայկական նոր կենտրոնի» ճառագայթային նոր մասնաշենքը եւ Մեղրու հիվանդանոցը, կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Կապանի, Բերդի, Ճամբարակի բժշկական կենտրոնները, որոնք կհագեցվեն ժամանակակից նոր սարքավորումներով:
 
Նույն օրը  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝  Արտակ Դավթյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, այնուհետեւ ոլորտների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2015 թվականին իրականացվելիք ծրագրերն ու ուղղությունները եւ կարեւորել նոր ծրագրերի իրականացումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կրթության ոլորտում բովանդակային ծախսերն ավելացել են, ավելացել է նաեւ հանրակրթական դպրոցում սովորողների թիվը: Կրթության ոլորտի նոր ծրագրերից նա առանձնացրել է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, կրթության գերազանցության ազգային ծրագիրը, ռոբոտաշինության ծրագիրը եւ այլն: Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության գծով նախատեսված է 11437.7 միլիոն դրամ, որը 2014 թվականի համեմատ աճել է 17,6 տոկոսով: Արմեն Աշոտյանը նշել է, որ գիտության ֆինանսավորման աճը համամասնական չէ եւ կարեւորել է գիտաշխատողներին տրվելիք հավելավճարները, որոնց համար նախատեսված է 938 միլիոն դրամ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված ծրագրերը բխելու են Հայրենիք-Սփյուռք համաժողովից եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Տիկին Հակոբյանը նշել է, որ «Արի տուն» ծրագրի ֆինանսավորումն ավելացել է 15 միլիոն դրամով: Նա առանձնացրել է Հայաստանում սիրահայերի եւ իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ ֆինանսական ծախսերը:

Հանգստի, մշակույթի, կրոնի բնագավառների ծրա•րերի ֆինանսավորման նպատակով 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 26,118.4 միլիոն դրամ, իսկ մշակութային ծառայությունների ոլորտի համար նախատեսված 13,393.2 միլիոն դրամ՝  2014 թվականի 1,806.7 միլիոն դրամի դիմաց: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առանձնացրել է այն առանցքային ծրագրերը, որոնց ուղղությամբ նախարարությունն աշխատելու է 2015 թվականին: Հանգստի եւ սպորտի ծառայությունների համար նախատեսված է 1.850.1 միլիոն դրամ՝ 2014 թվականի 1,806.7 միլիոն դրամի դիմաց: Ռադիո եւ հեռուսատահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2015 թվականին նախատեսված են 8,830.2 միլիոն դրամի հատկացումներ: Իսկ երիտասարդական ծրագրերի իրականացման համար նախատեսված է 826.6 միլիոն դրամ՝ 2014 թվականի 613.4 միլիոն դրամի փոխարեն:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախա•ահ Ռուբեն Ջաղինյանը, պատասխանել են պատգամավորների հարցերին:


03.11.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբ...

03.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանի եւ կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանի հետ: Հյուրերը տեղեկացրել են, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակի նախ...

03.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահականն այցելել է Եռաբլուր
Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 17-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կուսակից եւ Աշոտ Նավասարդյանի մարտական ընկերների ու հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am