National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.10.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Դիլիջանում
1 / 3

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների պարզաբանման նպատակով հոկտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) հետ համատեղ արտագնա նիստ է անցկացրել Դիլիջանում: Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության համապատասխան լիազոր մարմնի ներկայացուցիչներ, փորձագետներ, օգնականներ, ոլորտի պատասխանատուներ: Նիստում մանրամասն քննարկվել են 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթները, ՓՄՁ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողների մտահոգությունները:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բացման խոսքում անդրադարձել է ՓՄՁ հարկային օրենսդրությունում վերջերս ընդունված փոփոխություններին եւ հույս հայտնել, որ այսօրվա քննարկումների արդյունքում տնտեսվարողների եւ ոլորտի մասնագետների դիտողությունների հիման վրա հնարավոր կլինի կառավարությանը ներկայացնել առաջարկներ, որոնք օրենսդրական պրակտիկայի տեսանկյունից առավել կդյուրացնեն ՓՄՁ-ների գործունեությունը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախաձեռնությունը լայնորեն քննարկվել է ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների հետ: Նա ներկայացրել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթները, ըստ որի՝ հարկային բեռը 3,5 %-ից իջել է 1%-ի, սակայն տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես՝ առեւտրի ոլորտի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների համար միաժամանակ սահմանվել է իրացվող ապրանքների համար ձեռքբերման փաստաթղթեր ներկայացնելու պահանջ: Հաշվի առնելով ՓՄՁ-ների մտահոգություններն ու ՀԿ-ների դիտողությունները՝ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա ապրանքների մնացորդի ներկայացման խնդիրներով պայմանավորված նաեւ ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնավորվածության պահանջի նկատմամբ օրենքի դրույթների կիրարկումը հետաձգել է մինչեւ 2015 թ. փետրվարի 1-ը: Պարոն Միրումյանն ընդգծել է, որ կառավարությունը պետք է շարունակի վերահսկողությունը խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, նվազագույնի հասցնի նրանց կողմից փաստաթղթեր չտրամադրելու դեպքերը՝ զուգահեռաբար վերահսկելով նաեւ ՓՄՁ-ների փաստաթղթաշրջանառությունը: Պարոն Միրումյանը հավաստիացրել է, որ կառավարությունը շարունակելու է օրենքի նախագծի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնել, քայլեր ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան գործընթացն առանց ցնցումների ավարտին հասցնելու: Նրա խոսքով՝ փաստաթղթավորումը թեեւ բարդ գործընթաց է, բայց միեւնույն ժամանակ հեռանկարային ու ռազմավարական քայլ է երկրի համար: Վախթանգ Միրումյանն անդրադարձել է նաեւ հարկային ոլորտում Վրաստանի օրենսդրությանը եւ համակարգում կատարված բարեփոխումներին:

ԱԺ պատգամավորներն ու տնտեսվարողներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում անդրադարձել են հարկային ոլորտում ընդունված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառման խնդիրներին, ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմաններին, խոշոր տնտեսվարողների նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարությանը, փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջով պայմանավորված խնդիրներին ու կիրառվող պատասխանատվությանը, հարկային տեսուչների կողմից իրականացվող փաստացի ստուգումներին, ներկայացրել են հարկային վարչարարության բարելավմանը միտված հնարավոր ուղիները:

Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ մասնակցության համար եւ պատրաստակամություն հայտնել նման քննարկումներ շարունակաբար իրականացնելու: Նա քննարկման մասնակիցներին հորդորել է ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ ընդունելի լինելու պարագայում կներառվեն մշակվելիք նախագծում:


24.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:...

24.10.2014
Ուսումնական ռեսուրս կենտրոնի բացում Ազգային ժողովում
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական ռեսուրս կենտրոնի բացումը: Նշենք, որ ուսումնական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Հ...

24.10.2014
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am