National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
28.06.2004
Հաշվետվություն 2004 թ. առաջին հնգամսյակում եւ 2003 թ. երկրորդ կիսամյակում ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների եւ ընդունելությունների մասին

ՀՀ Աժ-ում   քաղաքացիների   ընդունելությունների,   առաջարկությունների,   դիմումների,  բողոքների   քննարկման   աշխատանքների արդյունքում՝  Աժ նոր կազմի  հետընտրական շրջանում  կտրուկ ավելացել է  քաղաքացիների առաջարկությունների,   դիմումների,  բողոքների,  քաղաքացիների ընդունելությունները թիվը  եւ  աննախադեպ է   այդ  թվի շարունակական  աճը։ Ազգային ժողով  են  դիմել  եւ՛  օրենսդրական կարգավորում, եւ՛  տեղերում  անմիջական   լուծումներ պահանջող հարցերով։ 

2004 թ. առաջին հնգամսյակում եւ  2003 թ. երկրորդ  կիսամյակում   ստացված առաջարկությունների,   դիմումների,  բողոքների    քանակական  փոփոխությունն  ավելի ակնհայտ է 2003 թ.  առաջին կիսամյակի  տվյալների համեմատությամբ։  Ավելացել են  յուրաքանչյուր առաջարկության,   դիմումի,  բողոքի  համար տարվող աշխատանքները.    համապատասխան օղակներում  ուսումնասիրվել,  տրվել են եզրակացություններ,    բազմաթիվ  դիմումներ, բողոքներ  վերցվել են հատուկ հսկողության,  ընթացքների տարբեր  փուլերում կատարվող  աշխատանքների   վերաբերյալ  դիմումատուները  գրավոր տեղեկացվել են։

2004 թ.  առաջին հնգամսյակում  եւ 2003  թ.  երկրորդ  կիսամյակում  քաղաքացիների առաջարկությունների,   դիմումների,  բողոքների   ընդհանուր թիվը  4733 է,  որից  2004  թվականի  առաջին հնգամսյակում   ստացվել է  2255-ը, 2003  թվականի երկրորդ  կիսամյակում 2478-ը։ 2003  թվականի   առաջին կիսամյակում այդ   թիվը  կազմել է 647 (այսուհետ՝  2004  թվականի  առաջին հնգամսյակի եւ  2003 թվականի  երկրորդ  կիսամյակի   ընդհանուր թվից  բացի,   համեմատության համար, փակագծերում  կտրվեն  2003 թվականի   երկրորդ  կիսամյակի եւ 2003 թվականի առաջին կիսամյակի թվերը)։

Հաշվետու  ժամանակաշրջանում կազմակերպվել է  Ազգային ժողովի նախագահի,  նրա  տեղակալների  եւ մշտական հանձնաժողովների  կողմից  քաղաքացիների  140 (73-65)  ընդունելություն,  ընդունելություններին հերթագրվել են  1025 (497-214)   քաղաքացիներ։  Քաղաքացիների ընդունելության եւ  նամակների  բաժինն  ընդհանուր առմամբ  կատարել է   9000 (4500-2500)  քաղաքացիների  ընդունելություն։

Հաշվետու ժամանակաշրջանում 2071 (727-234) առաջարկություններ, դիմումներ,  բողոքներ ուղարկվել են  Ազգային  ժողովի  հանձնաժողովների քննարկմանը։ Այլ մարմինների  քննարկմանն է  ուղարկվել 1986 (923-223) առաջարկություն,  դիմում, բողոք։  Հատուկ հսկողության են  վերցվել 526 (138-10) դիմումներ,  բողոքներ։

Առաջարկություններում, դիմումներում, բողոքներում արծարծվել են եւ՛ նախկինում բարձրացված, եւ՛ նոր հարցեր։ Հաճախակի են եղել քաղաքացիների խմբային այցելությունները։

Հաշվետու ժամանակաշրջանում ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների կեսից ավելին՝ 1276 (550-343), վերաբերել են  սոցիալական խնդիրներին։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ուղարկվել քաղաքացիների 644 (348-140) առաջարկություն,  դիմում, բողոք։ Արծարծված հարցերը հիմնականում վերաբերել են կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի չափը ցածր լինելուն։ Դժգոհել են, որ կենսաթոշակի չնչին ավելացմամբ զրկում են ընտանեկան նպաստից։

328 (117-22) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ վերաբերել են աշխատանքային խնդիրներին։ Հիմնականում դիմել են ամիսներով, տարիներով չվճարված աշխատավարձերի խնդիրներով։ Դժգոհել են, որ դատական կարգով պահանջները բավարարվում, սակայն չեն կատարվում։ Հաճախ խնդրել են ապահովել աշխատանքով։

Քաղաքացիների թե՛ բանավոր, թե՛ գրավոր բարձրացված հարցերում մեծ տեղ են զբաղեցնում դրամական օգնության, անվճար բուժօգնության, արտոնություններ վերապահելու վերաբերյալ խնդիրները։ Առողջապահության ոլորտի վերաբերյալ ստացվել են 223 (120-46) դիմումներ։

Հաշվետու ժամանակաշրջանում ավելացել են ջրամատակարարման, գազամատակարարման կարգավորման, վճարների զեղչի իրավունք վերապահելու վերաբերյալ դիմումները։

470 (221-49) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ վերաբերել են բնակարանային խնդիրներին։ Հիմնականում դիմել են  բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով։ Ստացվել են  բողոքներ իրացված տների փոխարեն բնակարաններով չապահովելու, դրամական փոխհատուցումները չկատարելու վերաբերյալ։ Հիմնականում բողոքել են  Հյուսիսային պողոտայի տարածքի իրացված տների բնակիչները։

Ստացվել են ինքնակամ կառույցներն օրինականացնելու, ապօրինի կառույցները քանդելու բազմաթիվ դիմումներ, բողոքներ։

Ազգային ժողովի նախագահի մակագրությամբ 135 (85) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ուղարկվել են Ազգային ժողովի նախագահին կից հաշմանդամների հարցերով խորհուրդ։

Քաղաքացիների 18 (14-22) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ուղարկվել են Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողով։ Բազմաթիվ են հարկերի, տուրքերի, վարձերի չափերը  բարձր լինելու, դրանք անարդարացի գանձելու վերաբերյալ դիմումները։

Հաշվետու ժամանակաշրջանում կրկին դժգոհել են բնակարանների համար գույքահարկից բացի,  սպասարկման վարձերի վճարումից։ 

25 (9-6) դիմումներ, բողոքներ են ստացվել  ձեռնարկությունների, օբյեկտների սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ։  Աշխատավորական կոլեկտիվի անդամները դժգոհել են, որ սեփականաշնորհումը կատարվում է առանց իրենց համաձայնության, չեն պահպանվում իրենց իրավունքները։

226 (136-16) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ վերաբերել են բանկային ավանդներին։ Առաջարկել են խնայողություններն ինդեքսավորել եւ վերադարձնել՝ հաշվի առնելով ավանդատուի տարիքը, նյութական վիճակը, ավանդի չափը։

«Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով են ուղարկվել 55 (20) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ։  

Ստացված   առաջարկություններից,  դիմումներից,  բողոքներից 771 (396-161)-ը  վերաբերել են  օրինականության ապահովմանը, տարբեր  կարգի  օրինախախտումներին, իրավական    դաշտի  կատարելագործմանը։  Ազգային  ժողովի  պետական-իրավական  հարցերի մշտական  հանձնաժողովի  քննարկմանն է  ուղարկվել 236 (168-60)  առաջարկություն,  դիմում,  բողոք։  Բազմաթիվ  դիմում-բողոքներ ուղարկվել են  համապատասխան  իրավապահ  մարմինների  քննարկմանը։

Հիմնականում  դժգոհել են  տեղերում  գործերն  անարդարացի  քննելուց,  դատական  ակտերը  բողոքարկելու  կարգից։   Հարցերը  դատական  եռաստիճան  համակարգում  վերջնական-արդարացի  չլուծվելով՝  ակնկալում են Ազգային  ժողովի  միջամտությունը։

Բազմաթիվ են     դժգոհությունները  դատական  ակտերի  հարկադիր  կատարումն  ապահովող   մարմնից։  Հիմնականում   դժգոհել են, որ  կատարողական  վարույթն  ավարտվում է, եթե   պարտապանը չունի  գույք  կամ  եկամուտներ,  որոնց վրա  կարելի է   բռնագանձում  տարածել, եւ առաջարկել են  դատական  ակտի  կատարման համար նաեւ   այլ  եղանակներ  սահմանել։  Առաջարկվել են  գույքի աճուրդ-վաճառքի  կատարումը  կարգավորել՝  պատճառաբանելով,  որ գույքը  դիտավորյալ  ցածր   գնով է  վաճառվում։

Հաճախ  բռնադատվածները  դժգոհություն են  հայտնել, որ  բնակարանային շինարարության  համար   երկարաժամկետ  վարկերը  հատկացվում են  ուշ։

93 (47-11) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ  վերաբերել են  պաշտպանության, մասնավորապես  զինակոչի եւ  զինապարտության  հարցերին։   Ազգային  ժողովի  պաշտպանության, ազգային  անվտանգության եւ ներքին  գործերի մշտական  հանձնաժողովի  քննարկմանն է  ուղարկվել 82 (45-10)  քաղաքացիների  առաջարկություն, դիմում,  բողոք։

Առաջարկվել են  փաստացի  միակ  խնամող զավակին   չզորակոչել  զինծառայության։ Դիմել են  սահմանված  կարգի խախտմամբ պարտադիր  զինվորական  ծառայություն  չանցած քաղաքացիների  խնդիրների օրենսդրական կարգավորման  վերաբերյալ  հարցադրումներով։  Դիմել են  այլընտրանքային  ծառայության  վերաբերյալ  հարցադրումներով։

225 (183-12)   առաջարկություններ,  դիմումներ, բողոքներ  վերաբերել են  ուսուցման   հարցերին։   Ազգային    ժողովի   գիտության, կրթության,  մշակույթի  եւ   երիտասարդության  հարցերի մշտական  հանձնաժողովի  քննարկմանն են  ուղարկվել 13 (9-2) առաջարկություններ, դիմումներ, բողոքներ։

Հիմնականում  դիմել են  ուսման  վարձը  զեղչելու, ուսման  վարձից  ազատելու  խնդրանքներով,  ուսումն  անվճար  դարձնելու  առաջարկություններով։

Բազմաթիվ  են  եղել  օպտիմալացման  ծրագրի վերաբերյալ  առաջարկությունները, դիմումները, բողոքները։  Առաջարկել են  երկար տարիների  մանկավարժական  աշխատանքային   ստաժ  ունեցող  ուսուցիչներին  մանկավարժական  կրթություն  չունենալու հիմքով  աշխատանքից   չազատել։  Խնդրել են  վերականգնել  աշխատանքում։

Ստացված  դիմումներից   գյուղատնտեսության  հարցերին են  վերաբերել  119 (49-7)-ը,  տրանսպորտի  հարցերին՝ 14 (10-3)-ը,   կենցաղսպասարկման  հարցերին՝  284 (183-12)-ը։

Քաղաքացիների  ընդունելության  աշխատանքներին  նպաստում  են  Ազգային ժողովի   հանձնաժողովների, նախագահի,  նախագահի  տեղակալների, նրանց  խորհրդականների, օգնականների  կողմից   անցկացվող  քաղաքացիների  ընդունելությունները։

Քաղաքացիների  ընդունելության  եւ նամակների  բաժին դիմած բազմաթիվ   քաղաքացիների  տրվել են  պարզաբանումներ, խորհուրդներ։ 

                       

ՀՀ ԱԺ աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների   ընդունելության եւ նամակների  բաժին 

                                

 


28.06.2004
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն
  Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի հրավերով հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սոֆիա: Բուլղարիայում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Գեորգի Պրվանովի, վարչապետ Սիմեոն Սաքս-Կոբուրգ-Գոտտայի, Ժողովրդական ժողովի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am