National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.06.2004
«Անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության» ձեռնարկին նվիրված աշխատանքային հանդիպում-սեմինար Ազգային ժողովում

Հունիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության» ձեռնարկի թեմաներով աշխատանքային հանդիպում-սեմինար, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտաքին գործերի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի, NATO-ի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ, անվտանգության հարցերով պատասխանատու պարոն Մեթյու Գուդշտեյնը, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուղին եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը կարեւորեցին ձեռնարկը անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության հաստատման գործում եւ հույս հայտնեցին, որ սեմինարին մասնակցող շահագրգիռ կազմակերպությունների համատեղ քննարկումները, փորձի փոխանակումը, հայտնած կարծիքները օգտակար կլինեն ու կնպաստեն ձեռնարկում ներկայացված հիմնախնդրի լուծմանը, արդյունավետ կիրառմանը:

Դոկտոր Ֆիլիպ Ֆյուղին նկատեց, որ անվտանգության սպառնալիքները այսօր չեն սահմանափակվում միայն ռազմական սպառնալիքներով, որոնց համար պաշտպանական բնույթի քայլեր են անհրաժեշտ, այլ ընդգրկում են նաեւ ոչ ռազմական սպառնալիքները, ինչպիսիք են` ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, կազմակերպված հանցագործությունը, սպառազինության եւ զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի վաճառքն ու տարածումը: Այս ամենը բացառելու համար անվտանգության ծառայությունները պետք է հանդես գան համաձայնեցված միջոցառումներով: Անվտանգության ոլորտի բարեփոխումները պետք է նպաստեն, որ կանխարգելվեն հակամարտությունները եւ ստեղծվի կայունություն, տեւական տնտեսական աճ ապահովեն, ձեւավորեն հուսալի ծառայողական անձնակազմ, ապահովեն ժողովրդավարացման գործընթացները:

Անվտանգության ծառայությունները մի կողմից ստիպված են պահպանել կարգուկանոն, պաշտպանել ազգային շահը, մյուս կողմից հետեւեն ժողովրդավարական եւ իրավական չափորոշիչներին, նրանք պետք է գործեն օրենքի սահմաններում եւ հաշվետու լինեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված լեգիտիմ քաղաքական ուժերին: Խորհրդարանի մասնակցության եւ խորհրդարանական քննարկումների շնորհիվ քաղաքացիական վերահսկողությունը փոխակերպվում է ժողովրդավարական վերահսկողության:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տեղեկատվության հարցերով համակարգող պարոն Իդեն Քոուլը տեղեկացրեց, որ Զ ՈՒԺՎ-ը ստեղծել է աշխատանքային խումբ, որը տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների, խորհրդարանականների եւ աշխատակազմերի համար կապող օղակի դեր է կատարում: Դրա արդյունքն է նաեւ Միջխորհրդարանական միության հետ համատեղ խորհրդարանականների եւ խորհրդարանների աշխատակազմերի համար մշակված սույն ձեռնարկը, որը անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության ուսումնասիրության տեսական եւ վերլուծական հիմք է առաջարկում, ցույց է տալիս, թե ովքեր են անվտանգության ոլորտի դերակատարները, քննության է առնում այն մեթոդներն ու եղանակները, որ խորհրդարանները կարող են կիրառել անվտանգության ոլորտը վերահսկելու համար: Անվտանգության ոլորտի կառավարման բարդությունը բոլոր շահագրգիռ դերակատարներին համոզելն է, որ խորհրդարանական վերահսկողությունը բխում է թե ժողովրդավարության, թե անվտանգության շահերից:

Սեմինարի երկրորդ մասում NATO-ի խորհրդարանական ժողովի ներկայացուցիչ, քաղաքացիակ ան բնագավառում անվտանգության հանձնաժողովի տնօրեն տկն. Ռաֆայելա Մաթեյը խոսեց խորհրդարանական վերահսկողության հիմնական սկզբունքների եւ մեխանիզմների մասին` անդրադառնալով զինված ուժերի բնագավառին: Հյուրի տեղեկացմամբ, NATO-ի խորհրդարանական ժողովը չի հանդիսանում որպես վերահսկողություն իրականացնող կառույց, սակայն այն մեծ դերակատարություն ունի համահունչ որոշումներ կայացնելու հարցում, ինչպես նաեւ ասպարեզ է բանավեճերի եւ քննարկումների համար: Բանախոսի բնորոշմամբ, ժողովրդավարության կարեւոր պայմաններից է իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը: Օրենսդիրը, որպես ներկայացուցչական մարմին, պետք է հնարավորություն ունենա ազդել ինչպես բոլոր ոլորտների, այնպես էլ պաշտպանության քաղաքականության ձեւավորման եւ իրականացման վրա: Խորհրդարանը պետք է հանդիսանա գործադիր իշխանության եւ հասարակության միջեւ կապող կամուրջ, ասում է տկն. Մաթեյը, ձեւավորի հանրային կարծիք: NATO-ի ներկայացուցչի գնահատմամբ, պաշտպանության քաղաքականությունը չի կարող կենսագործվել առանց ժողովրդավարության սկզբունքների պահպանման: Իսկ ժողովրդավարական վերահսկողությունը հիմնականում իրականացնում է խորհրդարանը: Թեեւ չկա խորհրդարանական վերահսկողության աշխարհում ընդունված ընդհանուր մոդել, հիմնականում իրականացվում է հաշվետվությունների եւ հրապարակայնություն ապահովելու միջոցով: Տկն. Մաթեյի խոսքերով, խորհրդարանական վերահսկողությունն այն կարեւոր նախապայմաններից է, որ պետք է ապահովեն NATO-ի խորհրդարանական ժողովի անդամ երկրները: Նշենք, որ Հայաստանն այսօր խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ է:

Հայաստանի Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի եւ ընդունված մոդելի մասին ներկաներին տեղեկություններ հաղորդեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Ազգային ժողովն իր վերահսկողական գործառույթը, ըստ հանձնաժողովի նախագահի, իրականացնում է մի քանի հիմնական ուղղություններով: Նախ` ստեղծում է վերահսկողությունն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական դաշտ, իրականացնում է բյուջեի վերահսկում, զբաղվում է քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրությամբ` համագործակցելով գործադիր մարմնի գերատեսչությունների հետ: Նա անուղղակի վերահսկողություն է համարում նաեւ պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ պարբերաբար կազմակերպվող հարցուպատասխանը, երբ բարձրացվում են կոնկրետ խնդիրներ: Պրն. Շահգելդյանը նշեց, որ հանձնաժողովի անդամների պարբերական այցելությունները զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ նույնպես վերահսկման նպատակ ունեն: Հանձնաժողովի նախագահն ասում է, որ այս ամենն իրականացնելու հարցում որեւէ խոչընդոտ չկա, ինչը, սակայն, չի խանգարում խորհրդարանի վերահսկողական գործառույթը եւ ընդհանրապես պառլամենտարիզմը զարգացնելու նոր ուղիներ որոնել: Մ ասնավորապես նա առաջարկում է ուշադրություն դարձնել կադրային վերահսկողության վրա, թեեւ այսօր հանրային տարբեր ծառայություններն արդեն կարգավորվում են օրենսդրորեն: Պատգամավորն անհրաժեշտ է համարում օրենքով կարգավորել նաեւ հայկական խաղաղարար ուժերի գործունեությունն այլ երկրներում. Հայաստանն արդեն իսկ խաղարարար ստորաբաժանում է գործուղել Կոսովո:

Մհեր Շահգելդյանը նշեց, որ ժողովրդավարության զարգացման ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն համընթաց Հայաստանը կփորձի ավելի մեծացնել պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ժողովրդավարությունն եւ թափանցիկությունը:

Սեմինարի մասնակիցներին ողջունեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ կարեւորելով անվտանգության ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանողժողովրդավարական հսկողությունը, որպես օրինակ խոսեց Ինտերպառլամենտի մասին, որի նաեւ անդամ է տիկին Հակոբյանը: Միջազգային այս կառույցն իր պլենար նիստերի ժամանակ քննարկում է պաշտպանության, անվտանգության հարցեր, Ինտերպառլամենտի շրջանակներում գործում է անվտանգության հարցերի հանձնաժողով: Տիկին Հակոբյանը կարեւորեց նաեւ տնտեսության եւ անվտանգության փոխկապակցվածությունը:

Իր ելույթում Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուղը խոսեց խորհրդարանական վերահսկողության անհրաժեշտության մասին: Ըստ պարոն Ֆլյուղի, հակառակ այն տարածված կարծիքի, թե անվտանգության քաղաքականությունը գործադիր իշխանության կարգավորման ոլորտում է, որովհետեւ գործադիրը տիրապետում է համապատասխան գիտելիքների եւ օպերատիվ քայլերի համար ունի անհրաժեշտ կարողություններ, այնուամենայնիվ, անցյալի փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարական պետություններում խորհրդարաններն են իրականում լուրջ դեր խաղում թե պատերազմի եւ թե խաղաղության ժամանակ:

Ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի իրականացրած գործառույթները, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ աստիճանաբար փոխվում է անվտանգության բնույթը, դառնալով ավելի գլոբալ եւ առանձին խնդիր յուրաքանչյուր պետության համար: Ըստ պարոն Շահգելդյանի, հատկապես Հարավային Կովկասի համար խիստ անհրաժեշտ է ռեգիոնալ անվտանգությունը:

Անցած ն ստաշրջանի ընթացքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ստացած նամակների եւ ունեցած հանդիպումների թիվն անցել է 1500-ից: Յուրաքանչյուր հանդիպում, ըստ պարոն Շահգելդյանի, հանձնաժողովի անդամների համար եղել է իրավիճակային լուծումների առումով փորձ ձեռք բերելու միջոց:

Սեմինարի աշխատանքը կշարունակվի հունիսի 25-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am