National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
1 / 4

Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով` Հայաստանում խորքային բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի: Գալուստ Սահակյանը նշեց, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին ԵԽ անդամ երկրների եւ ԵԽ օրակարգային հարցերին, եւ մեր երկրի համար լրացուցիչ հնարավորություն էր կազմակերպությունում ակտիվ ներդրում ունենալ օրակարգային հարցերում եւ գործընթացներում: Նրա գնահատմամբ` Հայաստանի նախագահությունը հաջող ընթացավ, հավասարակշռված, բոլոր անդամ երկրների հետ երկխոսության սկզբունքով, ինչը, ցավոք, չի կարելի ասել ներկա նախագահողի մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալան Միլը Գալուստ Սահակյանին փոխանցեց Բրիտանիայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքը ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը եւ վստահություն հայտնեց, որ միասնական ջանքերով համատեղ աշխատանքի արդյունքում հաջողություններ կգրանցվեն: Աքսել Ֆիշերը կարեւորեց Հայաստան-ԵԽ համագործակցության խորացումը եւ նշեց, որ իրենք պատրաստակամ են աջակցել եւ սատարել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացում: Համազեկուցողները բարձր գնահատեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության գործունեությունը:

Անդրադառնալով ընտրական համակարգի բարեփոխումներին` ԱԺ նախագահը նշեց, որ ԵԽԽՎ եւ միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն ուշադրությամբ ուսումնասիրվել են եւ ընթացք կստանան ընտրական գործընթացների կատարելագործման աշխատանքների ժամանակ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացին անդրադառնալով՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով եւ գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների առաջարկները մշակվում են ակտիվ հանրային քննարկումների ներքո՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:

ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծման հանձնառությունը: «Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունը: Շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը, ինչպես նաեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված ծրագրերի խափանումը` ներառյալ ԵԽ շրջանակներում»,-ասաց ԱԺ նախագահը: Նա կարեւորեց Եվրոպայի Խորհրդի դերը կողմերի միջեւ տարբեր մակարդակներով փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ լարվածության թուլացման հարցում ու առաջարկեց նախաձեռնել ուղիղ շփումներ Արցախի եւ Արցախի ժողովրդի հետ: Հիշեցնելով, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է՝ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս պատմական ողբերգությանը եւ եւս մեկ անգամ կտա իր արժանի գնահատականը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին, այլընտրանքային ծառայությանը վերաբերող, տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


17.06.2014
Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման վերաբերյալ խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասար...

17.06.2014
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հանդիպեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ
Հունիսի 17-ին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին հանդիպեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը: Հանդիպմանը ներկա էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: ԵԽԽՎ ...

17.06.2014
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Հունիսի 17-ին Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը հանդիպեցին ԱԺ խմբակցությունների հետ: Առաջին հանդպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ էր: Ակսել Ֆիշերը տեղեկացրեց...

17.06.2014
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 17-ին ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի Եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի եւ Վրաստանի հարցերով զեկուցող Մարտին Փեցոլդի հետ: Հանդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am