Շարունակելով ձեւավորված բարի ավանդույթը՝ հունիսի 1-ին կրկին բացվեցին Ազգային ժողովի այգու դռները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի տարածքում կազմակերպվել էր ուրախ եւ հետաքրքիր միջոցառումների շարք փոքրիկների համար:
Տոնը համեմված էր սիրված մուլտհերոսների կերպարներով, հեքիաթային գնացքով եւ բազմաթիվ խաղային ատրակցիոններով, երեխաներին համար ցուցադրվեցին դրվագներ տիկնիկային տարբեր ներկայացումներից:
Տեղի ունեցավ տոնական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները: