Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 19-22-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 18 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 117 հարց, միջազգային 20 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 19-22-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մայիսի 19-ի ԱԺ նիստում: