National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
16.05.2014
Կարեւորվեց արդյունավետ համագործակցության շարունակականությունը
1 / 1

Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպիին, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերին, GIZ կազմակերպության երեւանյան մասնաճյուղի տնօրեն Դագմար Բոթին եւ ֆինանսական կառավարման ծրագրի տնօրեն Դավիթ Ֆրանցրեբին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորեց Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր գնահատեց ԵՄ աջակցությունը, որն ուղղված է Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը եւ այլն:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը շարունակական կլինի: Նա կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել եւ համատեղ աշխատել, որպեսզի այն ամբողջությամբ համապատասխանի ԻՆՏՕՍԱԻ-ի  (Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպություն )չափանիշներին: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը կարեւորեց օրենքի լրամշակումը եւ նույնպես փորձագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնեց:

ԱԺ նախագահը կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի բարեփոխումները եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը՝ նշելով, որ բյուջետային վերահսկողությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր գործիքներից է: Գալուստ Սահակյանն անհրաժեշտ համարեց ԵՄ եւ միջազգային կառույցների հետ Ազգային ժողովի համագործակցության խորացումը, համատեղ ծրագերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




16.05.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում   էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին  եւ մայիսի 19-22-ի  ԱԺ չորսօրյա ...

16.05.2014
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 16-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները: Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ...

16.05.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Մայիսի 16-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած...

16.05.2014
Հանդիպում Ազգային ժողովում
Մայիսի 16-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Շեւչենկոյի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ժողովրդավարական կառավարման եւ գենդերային հարցերի բաժնի փորձագետ Կատերինա Ռյաբիկոյի եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի հետ: Ուկրաինայի խորհրդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am