National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
16.06.2004
Երեւանում կգումարվի Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի անդրանիկ նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողով, որի անդրանիկ նիստը կգումարվի 2004 թ. հունիսի 18-19-ը Երեւանում:

Վեհաժողովի աշխատաքներին կմասնակցեն աշխարհի շուրջ 25 երկրների մոտ 70  հայազգի եւ այդ երկրների խորհրդարաններում Ազգային ժողովի հետ բարեկամության պատգամավորական խմբերում ընդգրկված պատգամավորներ:

Հունիսի 17-ին նախատեսվում է մասնակիցների հանդիպումը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Հունիսի 18-ի առավոտյան` մինչեւ Վեհաժողովի աշխատանքի սկիզբը, մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:

Նախատեսվում է, որ Վեհաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը,  ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը,  ԼՂՀ ԱԺ նախագահ  Օլեգ Եսայանը:

Վեհաժողովի օրերին մասնակիցների համար նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:

Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նյութերին կարող եք ծանոթանալ "www.APFA.parliament.am" էլեկտրոնային էջում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am