Փետրվարի 25-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Աթանասիոս Պապաիոանուին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր:
Գուրգեն Դումանյանը հյուրի խնդրանքով ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, ԱԺ նիստերի անցկացման, քննարկվող հարցերի ներկայացման, օրենքի նախագծերի քննարկման ընթացակարգերն ու աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկությունները:
Երկուստեք կարեւորեցին փորձի փոխանակության նպատակով աշխատակազմի տարբեր մասնագետների փոխայցերը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարբեր ձեւաչափով քննարկումները: