National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.06.2004
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում

Հունիսի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Հայաստան-Իրան. գրական կամուրջներ 2004» միջոցառման մասնակից հայաստանցի եւ իրանցի  գրողների, մշակութային գործիչների:

Տիկին Հակոբյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական մշակութային կապերի զարգացմանը նպաստող միջոցառման,  բարեկամ երկրի գրողներին Ազգային ժողովում հյուրընկալելու համար եւ հույս հայտնեց, որ հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրող բարեկամ ժողովուրդների քաղաքական ու տնտեսական կապերի հետ առավել կակտիվանան ու կսերտանան նաեւ գրական կապերը: Նա բարձր գնահատեց Իրանի որդեգրած պետական քաղաքականությունը հայկական համայնքի նկատմամբ ուշադրության, պատմական հուշարձանների պահպանման, հայկական դպրոցներին պետական աջակցության ու ֆինանսավորման համար եւ համոզմունք հայտնեց, որ ոչինչ չի կարող խաթարել մեր փոխադարձ ջերմ հարաբերությունները, իսկ մշակութային համագործակցությամբ ճանապարհ կհարթվի նաեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար:

Իրանցի գրողներն ու մշակույթի գործիչները հավաստիացրին, որ իրենց երկրում ազգային փոքրամասնություններն ունեն ազատ գործելու հնարավորություն. դա է հավաստում հայկական համայնքի ակտիվ մասնակցությունը Իրանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին, սակայն ժամանակն է, որ երկու ժողովուրդների համագործակցությունը վերածվի պետական ակտիվ, բազմակողմ հարաբերությունների զարգացման, քանզի դա երկու ժողովուրդների կամքն է:


10.06.2004
ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի նիստը
       Հունիսի 10-ին խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի նիստը։ Օրակարգում երեք հարց էր։...

10.06.2004
Հանդիպում հայ բարեգործ տիկնանց հետ
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ժենյա Այդինյան-Ռզային եւ Արշալույս  Ճգնավորյանին:Տիկին Հակոբյանը ջերմ խոսքերով ընդունեց բարեգործ ու հայրենասեր հայ տիկնանց` շնորհակալություն հայտնել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am