National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.06.2004
Ազգային ժողովի նիստում

Հունիսի 8-ին Ազգային ժողովը շարունակեց եռօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված մեկ տասնյակից ավելի օրինագծերն ու միջազգային պայմանագրերը:

Կառավարությանն առընթեր հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի վերաբերյալ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը երկրորդ ընթերցման ներկայացրեց առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ առաջարկներ եւ դիտողություններ չեն ստացվել: Օրինագծի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրո րդ նիստում պատգամավորներն սկսեցին «ՀՀ 2003 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» քննարկումը: Մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվելը, հաշվետվությունն առանձին ոլորտներով քննարկվել էր ԱԺ մշտական հանձաժողովներում: Հաշվետվությունն առանձին ճյուղերով ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, հանրապետությանգլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նշվեց, որ 2003 թ. պետական բյուջեի կատարողականը կազմել է 101,8 տոկոս, տնտեսական աճը` 13,9 տոկոս, սղաճը` 8,6 տոկոս, նախատեսված 3-ի փոխարեն,հարկային եկամուտները գերակատարվել են, պարտքեր չեն կուտակվել, մարվել են նախորդ տարիներից մնացած ներքին պարտքերը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը վերլուծելով կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը` 2003 թվականի բյուջեն համարեց հաջողված: Նա առանձնացրեց երեք հիմնախնդիր, որոնց 2004 թվականի բյուջեն կատարելիս պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը:

ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը ներկայացնելով պալատի եզրակացությունը, առաջարկեց հաստատել այն: Ներկայացվեցին պալատի հայտնաբերած փոքրիկ շեղումները բյուջեի կատարողականում:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ պաշտպանության,ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Հրայր Կարապետյանը ներկայացրին հանձնաժողովների դրական եզրակացությունները եւ առաջարկեցին հաստատել հաշվետվությունը:

Ա րտահերթ ելույթ ունեցան գյուղատնտեսութան նախարար Դավիթ Լոքյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: Նրանք նշեցին իրենց ղեկավարած ոլորտների ստացած ֆինանսական ծավալները, որոնքհասնում են 100 տոկոսի եւ կատարած աշխատանքները:

Հաշվետվության վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտեցին ՄԱԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր» եւ ՀՀԿ խմբակցությունները:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն անդրադառնալով 2003 թվականի պետական բյուջեի կատարողականին` նշեց, որ թեեւ տարին քաղաքական առումով լարված էր, սակայն դա բացասական ազդեցություն չունեցավ եւ բյուջեն կատարվեց 100 տոկոսով` շնորհիվ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության ջանքերի:

ՀՅԴ խմբակց ության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւս գնահատելով վարչապետի ունեցած դերը բյուջեի ամբողջական կատարման հարցում, որպես կոալիցիայի անդամ ուժի ներկայացուցիչ հավաստիացրեց, որ հաջորդ տարիներին եւս բյուջեները կկատարվեն նույն ոգով, քանի որ քաղաքական ուղեգիծը ճիշտ է ընտրված եւ պետությունը վարում է ծրագրային քաղաքականություն:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հաշվետու տարին համարեց սոցիալ-տնտեսական ձեռքբերումների տարի եւ դրական գնահատական տվեց կառավարության գործունեությանը, անդրադարձավ հատկապես աղետի գոտում ընթացող բնակարանաշինական խնդիրներին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւս ճյուղ առ ճյուղ նշեց կատարված աշխատանքները, ընդգծեց, որ աճել են ներդրումները, ինչը վկայում է երկրի մեկուսացվածության չլինելու մասին:

Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ դրական են վերաբերվում հաշվետվությանը եւ կողմ են քվեարկելու:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:Ետ գնալով երեք տարի` նա նկատեց, որ 2001-ին կառավարության նախանշած բոլոր խոստումներըիրականացվել են. տարեցտարի աճ է գրանցվել հնա-ի, արտահանման, ներդրումների գծով: Ըստ պարոն Թորոսյանի, տնտեսական աճը պայմանավորված է կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործունեությամբ եւ կառավարման համակարգի բարեփոխումներով:

Կառավարության գործունեությունն ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց նաեւ այն պատճառաբանությամբ, որ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորումը խորհրդարանում չունենալով որակյալ մեծամասնություն, կառավարությունն արձանագրեց աճող աննախադեպ ցուցանիշներ, որոնք շարունակական բնույթ ունեն:

Հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, վարչապետը նշեց, որ կառավարությունն այսուհետ եւս շարունակելու է որդեգրած քաղաքականությունը` հիմքում ունենալով աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, ազգային արժեքների պահպանությունը, սոցիալական ապահովության մեծացումը, իրականացվող ծրագրերի թափանցիկությունը:

Անդրադառնանալով այս տարվա պետբյուջեի իրականացմանը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ դրանք եւս գոհացնող են:

2003 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը եւ քննարկված մյուս օրինագծերը քվեարկության կդրվեն Ազգայինժողովի հունիսի 9-ի նիստում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը երկրորդ ընթերցման ներկայացրեցկառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որում ներառված են«Ապահովագրության մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, տեղեկացնելով, որ դրանց վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: Նա նշեց, որ փոփոխությունների նպատակը օրենքի կատարելագործումն է եւ հստակեցումը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ կառավարության հեղինակած «Թափոնների մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Եսայանը:

Այս օրինագծերի վերաբերյալ եւս ԱԺգլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

«Մանկապատանեկան սպորտի մասին», «Ֆիզիակական կուլտուրայի եւ սպորտիմասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության եւ մի խումբ պատգամավորների համատեղ հեղինակած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացրեց կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը : Նա նշեց, որ արված բոլոր առաջարկներն ընդունվել են:

Նիստի վերջինկես ժամը, ԱԺ կանոնակարգի համաձայն, տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am