National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.12.2013
Շարունակվում են «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով միջոցառումները
1 / 9

Դեկտեմբերի 11-ին շարունակվեց ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  իրականացվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով  միջոցառումների շարքը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Գրիգոր Գրիգորյանը, Արթուր Ստեփանյանը, Իշխան Խաչատրյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները մշտադիտարկման այցով եղան ՀՀ ռազմական ոստիկանությունում եւ անձնակազմի հետ անցկացրին սեմինար-խորհրդակցություն:

Կորյուն Նահապետյանի գնահատմաբ՝ նման այցերի նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ գտնել համապատասխան լուծումներ: Դրանք կարող են վերաբերել ինչպես ոլորտի օրենսդրական կարգավորումներին, այնպես էլ մարդու իրավունքներին առնչվող ծառայողական խնդիրներին: Նա նշեց, որ այցերն ու տարբեր ձեւաչափով քննարկումները այսուհետ ավելի հաճախակի են լինելու, եւ հույս հայտնեց, որ անձնակազմն իր ակտիվությամբ, ոլորտի բարեփոխումների հարցում ցուցաբերած նախանձախնդրությամբ ու հետեւողականությամբ կնպաստի խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցությանը:

 Նիդեռլանդների նախկին սենատոր, պաշտպանության նախկին նախարար Վիլհելմ Վան Էէկելեն ներկայացրեց  զինված ուժերում մարդու իրավունքների մշտադիտարկման գործում Նիդեռլանդների փորձը, խորհրդարանի եւ զինված ուժերի արդյունավետ համագործակցության ձեւերը՝ ժողովրդավարական կառավարման կարեւոր գործոն համարելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Մարգարիտ Եսայանը անդրադարձավ բանակի՝  երկրի անվտանգության երաշխավորի դերին, կարեւորեց զինծառայողների իրավունքների պաշտպանության խնդիրներն ու հասարակություն-բանակ փոխադարձ կապի ու վստահության ամրապնդումը: Նա  հանձնաժողովի անունից ՀՀ ռազմական ոստիկանության հետ ակտիվ համագործակցելու  պատրաստակամություն հայտնեց:

ՀՀ ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը ներկայացրեց ոլորտում կատարված բարեփոխումներն ու դրա արդյունքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում ռազմական ոստիկանության ունեցած  հաջողությունները:

Սեմինար-խորհրդակցությունից հետո ԱԺ պատգամավորներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացան ՀՀ ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների  պայմաններին,  զրուցեցին պատիժ կրող զինծառայողների հետ, հետաքրքրվեցին  այդ զինվորների  իրավունքների պաշտպանության ու կիրառվող  պատժամիջոցների օրինականության խնդիրներով:

Օրվա երկրորդ կեսին ԱԺ պատգամավորներն ու միջազգային փորձագետները մշտադիտարկում իրականացնելու նպատակով  այցելեցին Երեւանի կայազորի՝ ՀՀ ռազմական ոստիկանության  ենթակայությամբ գործող կարգապահական վաշտ: Նրանք հանդիպեցին սպայական կազմի հետ, ծանոթացան վաշտի ստեղծման նպատակներին, շենքային պայմաններին, կարգազանց զինվորների ծառայության առանձնահատկություններին:

Ռազմական ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ կարգապահական վաշտը ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում է ստեղծվել, եւ, ըստ ծրագրի, հանրապետության բոլոր կայազորերը աստիճանաբար կունենան իրենց կարգապահական վաշտերը, որտեղ խստացված ծառայություն կանցնեն կարգազանց զինվորները: Նա նկատեց, որ, ի տարբերություն կարգապահական մեկուսարանների, որտեղ իրենց պատիժն են կրում օրինախախտ զինվորները, կարգապահական վաշտը սովորական զինվորական ստորաբաժանում է, որտեղ հրաման չկատարելու կամ ալկոհոլային խմիչք օգտագործելու ու նմանատիպ կարգազանցությունների պատճառով  Երեւանի կայազորի տարբեր զորամասերից տեղափոխված զինվորները խստացված կարգացուցակով ժամանակավոր ծառայություն են իրականացնում: Հետագայում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով ոչ միայն վաշտում զինվորները խստացված ռեժիմով ֆիզիկական պատրաստություն են անցնում, այլեւ դաստիարակչական նկատառումներով կիրառվում է բարոյահոգեբանական ու բացատրական նպատակային աշխատանք:

 ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը զրուցեց կարգապահական վաշտում ծառայող զինվորների հետ եւ տեղեկացավ նրանցից ամեն մեկի՝ վաշտում հայտնվելու պատճառների մասին: «Ոչ մեկս էլ անսխալական չենք,-ասաց Կորյուն Նահապետյանը,-կարեւոր է, որ ամեն մեկս կարողանանք հետեւություններ անել ու շտկել մեր սխալները»: Նա հորդորեց զինվորներին իրենց ծառայակից ընկերների հանդեպ լինել հարգալից, ներողամիտ ու արդարամիտ եւ երբեք չմոռանալ ծնողների ու հայրենիքի հանդեպ  պարտքի մասին:
 


11.12.2013
Շարունակվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովը շարունակեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Պատգամավորները շարունակեցին  «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ...

11.12.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի անդամների հետ
Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց,որ հայերին եւ եզդիներին կապում է դարավոր բարեկամություն, եւ ինքը կարեւո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am