National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.12.2013
ՀՀ Ազգային ժողովում բացվեց ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ
1 / 13

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին հայ եւ ռուս խորհրդարանականներ, բարձրաստիճան հյուրեր ՌԴ-ից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, որտեղ ԱԺ նախագահը կարեւորում է ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը եւ այն հանգամանքը, որ այն տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պետական այցի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը արժեւորում է երկու պետությունների պատմական եւ մշակութային կապերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Ողջույնի խոսքում ԱԺ նախագահը համոզմունք է հայտնում, որ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը նոր հանդիպումների ու քննարկումների վայր կդառնա ոչ միայն խորհրդարանականների, այլ նաեւ երկու երկրների հանրության ներկայացուցիչների համար, ինչը, անկասկած, իր ներդրումը կունենա մշակութային եւ հումանիտար կապերի խորացման գործում եւ մշտապես կհարստացվի ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասական գրողների ստեղծագործություններով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չերնովը: «Այս գրադարանն ու ակումբը պահանջված հարթակ են մեր երկու երկրների խորհրդարանականների շփման համար: Ռուսաստանին եւ Հայաստանին միավորում է դարավոր բարեկամությունը: Առջեւում մեզ սպասվում է մեծ աշխատանք, եւ սա կարող է լինել այն միջավայրը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել ընթացիկ հարցեր, համատեղ ծրագրեր: Մենք շատ անելիքներ ունենք հատկապես միջխորհրդարանական համագործակցության եւ ժողովրդավարության զարգացման հարցերում: Վստահ եմ այս կենտրոնը կդառնա արդյունավետ փոխգործակցության կենտրոն, մենք շատ երջանիկ կլինենք»,- նշեց պարոն Չերնովը:

Ելույթ ունեցան նաեւ ՌԴ Պետական դումայի պատգամավոր, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ՌԴ Պետական դումայի անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Բորիս Ռեզնիկը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Նշենք, որ գրադարանում ներկայացված է 6000 անուն գիրք՝ քաղաքական, իրավագիտական, տնտեսագիտական, մշակութային, ինչպես նաեւ ռուսալեզու դասական գրականություն: Գրադարանը մշտապես կթարմացվի նոր գրքերով:


03.12.2013
Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ ՎԵրահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհ...

03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրաքի արտգործնախարարին
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցն էապես կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Նա գոհունակու...

03.12.2013
ԱԺ բաց դասին մասնակցեցին Հյուսիսային համալսարանի ուսանողները
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ հերթական բաց դասը: Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ողջունեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա կարեւորեց նման հանդիպումները, հասարակության շփումները պատգամավորների հետ: Պարոն Աբրահամյանի խոսքով` խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, եւ ուսանողների մասն...

03.12.2013
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն
Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Ժողովրդական պալատի նախագահ տիկին Մեիրա Կումարի հրավերով դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  պաշտոնական այցով կմեկնի Հնդկաստան:  Պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am