National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
04.06.2004
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Հունիսի 4-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման նպատակն է կանխարգելել թափոնների վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա եւ առավելագույնի հասցնել դրանց օգտագործումը` որպես երկրորդական հումքի:

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունումը պայմանավորված է ապօրինի անտառօգտագործման դեմ կիրառվող պատժամիջոցների խստացման անհրաժեշտությամբ: Այդ նկատառումով բարձրացվել են բնափայտի եւ երկրորդական անտառանյութի ապօրինի օգտագործման համար կիրառվող դրույքաչափերը:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգության օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու առաջարկը բխում է օրենքը ՀՀ միջազգային պայմանագրերի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ 2003 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագծերը եւ երաշխավորեց մեծ եւ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար երաշխավորեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, իսկ երկրորդ ընթերցման ներկայացված ՀՀ աշխատանքային օրենսգրքի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը ներկայացրեց 2003 թվականի հուլիսի 21-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը, որը կընդգրկվի հունիսի 7-9-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:

1999թ. հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան (կից հայտարարություններով), 2003 թ.մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ) եւ 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Լիտվայի Հանրապետության միջեւ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» պայմանագիրը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը նույնպես կընդգրկվի հունիսի 7-9-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագծում: Օրինագծի նպատակն էկատարելագործել գործող օրենքը, քանի որ օրենքի կիրառման փորձը վեր է հանել մի շարք խնդիրներ, մասնավորապես դիվանագետների ծառայության ընթացքին առնչվող, դիվանագիտական ծառայության մի մարմնից մեկ այլ մարմին տեղափոխման /ռոտացիայի/, դիվանագետների ատեստավորման հետ կապված դժվարություններ, կադրերի ռեզերվում գրանցման ենթակա անձանց շրջանակի մեծացման անհրաժեշտություն: Հնարավորություն է ստեղծվումՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական եւ առեւտրական ներկայացուցիչների /կցորդներ/ եւ ներկայացուցչությունների գործունեության համար, որոնք կարող են օգտվել դիվանագետների համար սահմանված իրավունքներից եւ արտոնություններից:

  Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկեց նստաշրջանի եւ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգում ներառելու համար ներկայացված նախագծերը:

Պատգամավորների գնահատմանը ներկայացվեց Գրիգոր Ղոնջեյանի եւ Հռիփսիմե Ավետիսյանի հեղինակած լրացումը «Դրամավարկային գործառնությունների մասին» օրենքում: Առաջարկվում է մաքսային մարմիններին  կատարվող կանխիկ մուծումների նկատմամբ չկիրառել կանխիկ գումարի չափը սահմանափակելու նորմը` տնտեսավարողներին  տալով ոչ բանկային օրերին վճարումներ կատարելու հնարավորություն: Պատգամվորների կողմից առաջարկ եղավ հարկային մարմիններին կատարվող վճարումները եւս ազատել նշված սահմանափակումից: Մինչեւ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելը, պատգմավորները կքննարկեն այս եւ այլ առաջարկներ: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու  համար:

Պրն. Ղոնջեյանը ներկայացրեց մեկ այլ նախաձեռնություն եւս: Նա առաջարկում է փոփոխություն կատարել «Հողի հարկի մասին» օրենքում եւ այն համապատասխանեցնել «Շահութահարկի մասին» օրենքին:  Նախատեսվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից ստացված հասույթի շահութահարկից ազատման շեմը 25 տոկոսից դարձնել 10 տոկոս:

Կառավարությունն առաջարկում է  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տալ ստուգումներ անցկացնելու լիազորություն եւ ընձեռել  մանկատների, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների  նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն: Այս խնդրի լուծմանն էր ուղղված «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:  

Նշված նախագծերը, ինչպես նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման 2003 թ. տարեկան հաշվետվության մասին» օրինագիծը նույնպես ստացան հանձնաժողովի հավանությունը:

Կառավարությունը կրկին առաջարկում է ընդունել նախորդ եռօրյայի ընթացքում քվորումի բացակայության պատճառով մերժված երկու օրենսդրական փաթեթ: «Ֆիզիկական անձանց  գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» եւ «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ պատգամավորները եւ կառավարության ներկայացուցիչը նախնական համաձայնություն են ձեռք բերել: Հիշեցնենք, որ  տարաձայնությունները կապված էին օրենքի կիրառման ժամկետի հետ: Հաջորդ փաթեթում ընդգրկված են  «Ապահովագրության մասին» եւ դրա հետ կապված մի շարք նախագծեր:  Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց  նաեւ վերոնշյալ երկու փաթեթների վերաբերյալ եւ որոշեց այն քննարկել հատուկ կարգով` եռօրյայի ընթացքում ընդունելով ամբողոջությամբ:

        Նիստում քննարկվեցին այլ հարցեր եւս:

 

 

 


04.06.2004
Ավարտվեցին 2003 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկումները
2003 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում  եզրափակվեցին հունիսի 4-ին ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի գումարած նիստում: Օրակարգում պետական ինվեստիցիոն ծրագրերի  եւ բյուջետային վարկավորման, ինչպես նաեւ...

04.06.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. հունիսի 7-9-ի ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօր...

04.06.2004
Գյորան Լենմարկերը Ազգային ժողովում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հակամարտության կարգավորման հարցերում Ղարաբաղի ընդգրկումը, Հարավկովկասյան տ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am