National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.6.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.06.2013
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ հերթական եւ հունիսի 17-ի արտահերթ նստաշրջանների աշխատանքների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի հինգերորդ գումարման երրորդ հերթական նստաշրջանի աշխատանքներն սկսվել են 2013 թվականի փետրվարի 4-ին եւ ավարտվել 2013 թվականի հունիսի 13-ին: Գումարվել է նաեւ մեկ արտահերթ նստաշրջան՝ հունիսի 17-ին:

Հաշվետու ժամանակաշրջանում Ազգային  ժողովն ընդունել է 95 օրենք, որոնցից  5-ը «մայր» օրենքներ են, իսկ 90-ը՝ փոփոխություններ եւ լրացումներ արդեն գործող օրենքներում:

Ընդունված օրենքներից 15-ի հեղինակները  Ազգային  ժողովի պատգամավորներն են, 79-ի հեղինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մեկը՝ համատեղ:

Ընդունված օրենքներից 27-ի գլխադասային հանձնաժողով է հանդիսացել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 15-ինը` սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ինը` գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, 8-ինը` պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, 25-ինը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը,  6-ինը` տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը, 2-ինը` առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը,      2-ինը` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, 3-ինը`  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

Ընդունվել է 134 որոշում, որոնցից 99-ը լոկալ, իսկ 35-ը նորմատիվային, այդ թվում՝ ՀՀ կառավարության ծրագիրը եւ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Վավերացվել է Հայաստանի Հանրապետության 25 միջազգային պայմանագիր:

Ազգային  ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 3, իսկ առաջին ընթերցմամբ՝ նաեւ 64 օրինագիծ:

Երկու օրենսդրական նախաձեռնություն քննարկվել եւ մերժվել է Ազգային  ժողովի կողմից:

Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 121 հարց եւ 20 միջազգային պայմանագիր, որոնք կտեղափոխվեն չորրորդ նստաշրջանի օրակարգ:

Շրջանառության մեջ են գտնվում 105 օրենսդրական նախագծեր, որոնք դեռեւս նստաշրջանների օրակարգ չեն ընդգրկվել:

Ազգային ժողովը քննարկել է նաեւ 9 ծրագիր, հաշվետվություն եւ հաղորդում, այդ թվում՝   «Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի 2012թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ՀՀ ԿԸ հանձնաժողովի հաղորդագրությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2012թ դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ՀՀ կենտրոնական բանկի 2012թ դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2013թ դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թ գործունեության ծրագիրը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013թ գործունեության ծրագիրը,  2011թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը 2012թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը եւ ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:
 

Ազգային  ժողովի քարտուղարություն 
 
26 հունիսի 2013թ.
 
 


26.06.2013
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հանդիպեց ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարի հետ
Հունիսի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հանդիպեց ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկու հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ԱԺ աշխատակազմի եւ ԵԽԽվ քարտուղարության արդյունավետ համագործակցությունը, կարեւորվեց ԵԽԽՎ կողմից թեմատիկ սեմինարների կազ...

26.06.2013
Կլոր սեղան՝ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 26-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am