Հունիսի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հանդիպեց ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Վոյտեկ Սավիցկու հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ԱԺ աշխատակազմի եւ ԵԽԽվ քարտուղարության արդյունավետ համագործակցությունը, կարեւորվեց ԵԽԽՎ կողմից թեմատիկ սեմինարների կազմակերպումը, որը լավ հնարավորություն է ազգային խորհրդարանների աշխատակիցներին ծանոթանալու ԵԽ կառույցներին եւ գործունեությանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր` անհրաժեշտ համարելով փորձի փոխանակման նոր ծրագրերի մշակումը եւ իրականացումը: