ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 3-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ:
Տեղեկությունների եւ լսումներին մասնակցելու (գրանցվելու) համար խնդրում ենք կապվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմ:
հեռ. 513-617, 513-271
ֆաքս 52-54-30
e-mail: artakin@parliament.am
Լսումների մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձնագրերով՝ 30 րոպե առաջ: