National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարարին
1 / 2

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին:

Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցությունը զգալի վերընթաց է ապրել: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները թե' երկկողմ, եւ թե' բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների շփումները այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ համագործակցության խորացումը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` լորդ Սոլտերի Ուոլիսը նույնպես կարեւորեց երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը ու խորացումը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, համագործակցությունը տարբեր ձեւաչափերով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային հարցերի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:


08.04.2013
Մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը
Ապրիլի 8-ին մեկնարկեցին ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անդամներին տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար ԱԺ հատուկ նիստը հրավիրվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային հ...




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am