National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.3.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.03.2013
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով ՀՀ կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:

Նորբերթ Լամմերթը դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

ԳԴՀ Բունդեսթագի ղեկավարն ու պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:


04.03.2013
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ
Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն , որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: ...

04.03.2013
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների ՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը: Նա ասաց, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am