National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
1 / 5

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին  2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների  օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծախսերի ուղղվածությունը:

Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 62 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից եւս հատկացվել են միջոցներ: Առողջապահության նախարարության ընդհանուր ծախսերը կազմել են 66 մլրդ 640 մլն դրամ, իսկ կատարողականը` 95,64 %: Հիմնական ծրագրերը, որոնց համար կատարվել են վճարումներ, ներառված են եղել «առողջապահություն բյուջետային» դասակարգման մեջ:

 Դեղագործական ապրանքների ձեռքբերմանն ուղղվել է 4,1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 96,5% կատարողական, արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ` ապահովելով   ծրագրի 97,6% կատարողական, հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են 27 մլրդ  դրամ` ապահովելով 99% կատարողական: Լաբորատոր - գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսերը կազմել են 2,8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97,3% կատարողական:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով` նախարարության ամբողջ բյուջեի ծախսերի 35%-ը ուղղվել է արտահիվանդանոցային ծրագրերի իրականացմանը, առողջության առաջնային պահպանման ծախսերը կազմել են 36,5%-ը, մասնագիտացված բժշկական օգնության ծառայության միջոցները` 24,8%-ը: Մայրության եւ մանկության ծառայության ծախսերը կազմել են կեսից ավելին:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց  բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը  եւ վերջինիս համակարգում գտնվող սոցիալական ապահովության պետական ծառայություները հաշվետու տարում իրականացրել են 98 ծրագրեր, կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են լրացուցիչ միջոցներ: Հաշվետու տարում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 59 մլրդ դրամ: Կատարողականը 86,8% է: Մեծ տեսակարար կշիռ ունի նախարարության  բյուջետային դասակարգման «սոցիալական պաշտպանություն» բաժնով նախատեսված եւ իրականացված  ծրագրերի չափը` 58,6 մլրդ դրամ:

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց  սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: 2011-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել  կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների ներդրումը եւ երեխաների  իրավունքների պաշտպանությունը:

 Նախարարի տեղեկացմամբ` բոլոր ծրագրերի կատարողականը գրեթե 100% է: 
 


28.09.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց...

28.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախ...

28.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կ...

28.09.2012
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Անդրադառնալով օրեր առաջ Բելառուսում տեղի ունեցած խորհ...

28.09.2012
ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով  ուսանողների այցը  խորհրդարան`  Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ  զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am