National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.11.2011
Պարգեւներ ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ
1 / 9

Նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման օրը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում  տեղի ունեցավ   ոլորտի ներկայացուցիչների պարգեւատրման  հանդիսավոր արարողությունը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ  Ազգային ժողովի Պատվո մեդալի եւ Աժ պատվոգրի են արժանացել համակարգի շուրջ 60  ներկայացուցիչներ, մասնավորապես ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ  Կամո Արեյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, այլ պաշտոնյաներ, Երեւանի վարչական շրջանների եւ տարբեր մարզերի համայնքների ղեկավարներ, ՏԻՄ աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ՏԻՄ գործունեությանը նպաստելու համար` «Վիվասելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանձնելով պարգեւները` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.  «15 տարի առաջ` 1996 թվականի նոյեմբերի 10-ին  տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվեց  տեղական ինքնակառավարման համակարգը: Դա երիտասարդ պետականության կայացման առաջին հիմնարար քայլերից մեկն էր, եւ ինչպես անցած տարիները ցույց տվեցին, այդ փորձությունը հաջողությամբ հաղթահարվեց:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միայն պետական կառավարման համակարգի կարեւոր մասն են, այլեւ իրենցից ներկայացնում են պետության` որպես իրավական ինստիտուտի ժողովրդավարական համակարգ: Այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինը նշանակում է նախեւառաջ ժողովրդավարություն եւ հասարակության անմիջական մասնակցություն համայնքի կյանքին:

 Իր գոյության տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման համակարգն ապացուցել է իր կենսունակությունը եւ անհրաժեշտությունը: Տեղական ինքնակառավարման մարմիններն այն իշխանությունն է, որ ամենից մոտ է ազգաբնակչությանը, անմիջականորեն ծանոթ նրանց խնդիրներին եւ դրանով իսկ հանդիսանում է այդ խնդիրների լուծման առաջին` շտապ օգնությունը: Թեեւ այսօր տեղական իշխանությունները միջոցների սակավության, որոշ դեպքերում միգուցեեւ լիազորությունների պակասի խնդիր ունեն, բայց մյուս կողմից` ազգաբնակչությանը մոտ լինելը, նրանց վստահությունը վայելելը տեղական ինքնակառավարման գլխավոր կապիտալն է: Եւ ամեն ինչ պետք է անել այդ կապիտալը պահպանելու, նրա զարգացման ու  բազմապատկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Որովհետեւ համայնքները պետության առաջընթացի երաշխավորն ու խթանն են, եւ զարգացած համայնք ունենալը հզոր պետության գրավականն  է: Երկիրը հզոր է միաժամանակ եւ իր համայնքների միասնականությամբ, եւ նրանց յուրահատկություններով:

Ինչպես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն  իր խորհրդակցություններից մեկում նշեց, Հայաստանի տարածքների համաչափ զարգացումը լոզունգ չէ, եւ երկրի ներկայի ու ապագայի համար համաչափ զարգացումն ունի ռազմավարական նշանակություն :

Հարգելի գործընկերներ,

Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելը նախեւառաջ մեծ պատասխանատվություն է, պատասխանատվությո’ւն պետության առջեւ, պատասխանատվությո’ւն ժողովրդի առջեւ, ովքեր կյանքի բարելավման հույս եւ ակնկալիք ունեն, որը կապում են նաեւ հենց իրենց համայքի ղեկավարի հետ: Այդ պատասխանատվությունն ու մարդկանց ակնկալիքը ես անձամբ եմ զգացել: Լինելով 1995-1999թթ ԱԺ առաջին գումարման. պատգամավոր, թող անհամեստ չհնչի, ես նաեւ նոր համակարգի ներդրման եւ անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծման անմիջական մասնակիցն եմ եղել: 1996թ. նոյեմբերի 10-ին ընտրվելով Արտաշատի քաղաքապետ` կյանքի եմ կոչել նոր համակարգը  որպես երկրի առաջին քաղաքապետերից մեկը: Բայց, իհարկե, նոր համակարգն ավելի մանրամասն, բոլոր մարզերի ու համայնքների մակարդակով   ուսումնասիրելու , նրանց հետ աշխատելու ամբողջական հնարավորություն ստեղծվեց, երբ նշանակվեցի մարզպետ, տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար, այնուհետեւ` փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: Այդ եւ դրան հաջորդած տարիները ե’ւ իմ ունեցած փորձը ներդնելու, ե’ւ,  միաժամանակ, նոր փորձ ձեռք բերելու ժամանակաշրջան էին:  8 տարի ես ամենայն մանրամասնությամբ մասնակիցն եմ եղել  համակարգի կայացման գործընթացին, լավատեղյակ` նրա խնդիրներին ու հնարավորություններին, նրա զարգացմանը եւ կատարելագործմանը: Իմ կյանքի ու աշխատանքային կենսագրության զգալի մասը կապված է  եղել ՏԻՄ հետ , եւ անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, երբեք չեմ կտրվել մարզից ու համայնքից, միշտ տեղյակ եմ եղել խնդիրներին ու ձգտել եմ աջակցել դրանց լուծմանը»:

Նշելով, որ այս տարի առաջին անգամ նոյեմբերի 10-ին մեր երկրում պաշտոնապես նշվում է  Տեղական ինքնակառավարման օրը` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ներկաներին  եւ ի դեմս նրանց` համակարգի բոլոր աշխատողներին` մաղթելով առողջություն, բարեկեցություն ու հաջողություններ:

ԱԺ նախագահը եւս մեկ անգամ փաստեց, որ հզոր  համայնքը մեր երկրի կայացման ամենամեծ, ամենակարեւոր ռեսուրսն է :
 


10.11.2011
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Հակոբ Հակոբյանը: Նիստում պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրեն...

10.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ
Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը եւ ապագա ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված: Երիտասարդության առավելությունն այն է...

10.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
Այս տարի մեր երկրում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Տեղական ինքնակառավարման օրը: 15 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ ունեցանք  մի համակարգ, որն ստանձնեց  նորանկախ  պետականության կայացման իր ...

10.11.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի առաջատար մասնագետի (ծած...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am