National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
10.11.2011
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Հակոբ Հակոբյանը: Նիստում պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նա նշեց, որ օրինագծով առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Ըստ Արա Նռանյանի` պետական եւ ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձերի մակարդակների միջեւ զգալի տարբերությունը արտահոսքի բարձր ռիսկ է ստեղծում դեպի մասնավոր հատված եւ այս տեսանկյունից անհրաժեշտ է կապ ապահովել երկրում առկա միջին աշխատավարձի եւ հանրային ծառայության վարձատրության միջեւ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշեց, որ կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծերի փաթեթի ընդունմանը, քանի որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի կտրուկ ավելացման եւ եկամուտների կրճատման տեսանկյունից լարվածություն է առաջացնելու:

Հանձնաժողովը  ոչ դրական եզրակացություն ներկայացրեց քննարկված օրինագծերին`  ԱԺ նիստերի մեծ օրակարգում ընդգրկվելու համար:

Հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետձգվեցին մի շարք օրինագծերի քննարկումները:


10.11.2011
Պարգեւներ ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ
Նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման օրը, ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում  տեղի ունեցավ   ոլորտի ներկայացուցիչների պարգեւատրման  հանդիսավոր արարողությունը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ  Ազգային ժողովի Պատվո մեդալի ե...

10.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ
Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը եւ ապագա ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված: Երիտասարդության առավելությունն այն է...

10.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
Այս տարի մեր երկրում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Տեղական ինքնակառավարման օրը: 15 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ ունեցանք  մի համակարգ, որն ստանձնեց  նորանկախ  պետականության կայացման իր ...

10.11.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի առաջատար մասնագետի (ծած...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am