National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.12.2010
Ընդունելություն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
1 / 4

Դեկտեմբերի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասաց. 

«Լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, գործընկերներ, 
  
Ուրախ եմ`  կրկին հյուրընկալելու ձեզ Ազգային ժողովում: Եւս մեկ տարվա էջ մենք ձեզ հետ միասին  փակում ենք ու միասին դիմավորում Նոր տարի։ Ասում եմ միասին, որովհետեւ, վստահ եմ, որ օրենսդիր իշխանության եւ չորրորդ իշխանության նպատակն ու շարժիչ ուժը մեկն է՝ ունենալ արդար եւ ժողովրդավարական պետություն, ունենալ   բարեկեցիկ հասարակություն։ Ընդամենը գործիքներն են տարբեր։ Ձեր գործիքը բառն է եւ խոսքը։ Իմ գնահատմամբ՝ ամենահզոր եւ ազդեցիկ զենքը։ Բառը, խոսքը, կարող է պաշտպանել արդարությունը, պաշտպանել գեղեցիկն ու բարին, եւ բառը կարող է գործել ամենամեծ անարդարությունը։ 

Այո, ձեր ուժը ձեր բառի եւ խոսքի մեջ է, բայց վստահ եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ուժեղ եւ ազդեցիկ կարող է լինել միայն ճշմարիտ եւ անաչառ խոսքը։ Որովհետեւ միայն անաչառ եւ արդարամիտ  լրատվամիջոցը կարող է ազդել հասարակական կարծիքի վրա եւ  կարող է ձեւավորել նույն այդ հասարակական կարծիքը։ 
  
Չորրորդ իշխանությունը անկախ Հայաստանի կարեւորագույն նվաճումներից է, եւ ես որպես քաղաքացի եւ որպես քաղաքական գործիչ, իրապես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքով եւս մեկ ամուր քար դնի մեր վաղվա ավելի՛ լավ ու ավելի՛ հզոր Հայաստանի կառուցման հիմքում։  

Դեռեւս 150 տարի առաջ հանրահայտ «Մանչեսթր Գարդիանի» հրատարակիչ Սքոթ Պրեստուիչն ասել է՝  «Մեկնաբանությունները կարող են լինել ազատ, սակայն փաստերը դրանք սուրբ ճշմարտություն են, եւ դրանք խեղաթյուրել չի կարելի»։ Վստահ եմ, չեք առարկի, որ այս խոսքերն արդիական են նաեւ այսօր։ 

Ես հարգում եւ գնահատում եմ ձեր աշխատանքը։ Աշխատանքը բոլոր այն լրատվամիջոցների, որոնք գիտեն իրենց խոսքի արժեքը։ Եւ պատահական չէ ասված, որ անաչառ մամուլը  թթվածնի նման է՝ երբ այն կա՝ կարծես թե չես զգում, իսկ երբ չկա՝ սկսում ես շնչահեղձ լինել։  

Ես ձեզ ասել եմ, որ իմ յուրաքանչյուր օրը սկսվում է ձեզ հետ շփումով։ Ես սթափ եմ վերաբերում ցանկացած, անգամ ամենաարմատական քննադատությանը, եթե այն անաչառ է եւ իր հիմքում ունի փաստ, այլ ոչ  թե զրպարտանք։ Իսկ երբ հանդիպում եմ զրպարտանքի, հավատացեք, հումորով եմ վերաբերում, եւ հիշում եմ Շարլ դը Գոլին, որին երբ հարցնում են, թե ինչպե՞ս է ձեր առողջությունը, պատասխանում է՝ «Տեղյակ չեմ, ես դեռ այսօրվա մամուլին չեմ ծանոթացել»։ 
  
Հարգելի գործընկերներ, ես իրապես կարեւորում եմ ձեր աշխատանքը, կարեւորում եմ մեր համատեղ աշխատանքը,  եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության մթնոլորտում: 
  
Լինենք հանդուրժող միմյանց տեսակետների եւ  կարծիքների հանդեպ, բայց ոչ  երբեք` թերությունների։ Քանզի անաչառ քննադատությունը, իմ վստահ համոզմամբ, պետության գործունեությանը խթանող պարտադիր եւ անհրաժեշտ պայման է: Վստահ եմ, որ ձեր գործունեությունը հենց ա՛յս նպատակադրումն ունի:

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ վճռականություն՝ միշտ ասելու եւ պաշտպանելու ճշմարտությունը,  ցանկանում եմ ձեզ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն եւ լավատեսություն:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ եւ բարեխղճորեն լուսաբանելու համար  ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ Թամարա Հովնաթանյանը (Նովոյե վրեմյա» թերթ), Մարիամ Բարսեղյանը  («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն), Անուշ Դաշտենցը (report.am կայք), Դիանա Մարկոսյանը  (Ա1+ գործակալություն),  օպերատորներ Հակոբ Սարգսյանը (Հ1 հեռուստաընկերություն) եւ Աշոտ Ադումյանը (Հ2 հեռուստաընկերություն) պարգեւատրվեցին  ՀՀ ԱԺ նախագահի  անվանական ժամացույցներով:


29.12.2010
ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանի աշխատակազմին
Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 29-ին ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ  աշխատակազմին: Շնորհավորելով ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ԱԺ աշխա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am