National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.12.2010
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
1 / 5

Դեկտեմբերի 23-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեցին «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, որոնց հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ  պատգամավորներ, գիտնականներ, ակադեմիկոսներ, ԿԳ նախարարության բարձրաստիճան պատասխանատուներ:

Բացելով լսումները` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ոլորտը կարգավորում է տաս տարի առաջ ընդունված  եւ ընդամենը երկու հոդվածից բաղկացած օրենքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել կարգավորել օրենսդրական բացերը եւ անդրադառնալ ԳԱԱ-ին:

Նա տեղեկացրեց, որ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում եւ որոշվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ, ինչը հնարավորություն կտա լսել նոր կարծիքներ եւ լրամշակել օրինագիծը:

Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության ծրագրին, Արտակ Դավթյանը նկատեց, որ ծրագրի գերակայություններից է հռչակվել նաեւ գիտության եւ կրթության զարգացումը, որում ուղղակիորեն շեշտադրվել է համակարգի վերակառուցումը եւ այնպիսի կառույցների ստեղծումը, որոնք ի զորու կլինեն համախմբել ողջ հայության մտավոր ներուժը  եւ դա օգտագործել ի նպաստ հայության:

Հիմնական  զեկույցով հանդես եկավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ  օրենքի նախագծով սահմանվում են    ՀՀ ԳԱԱ -ի կազմակերպման եւ գործունեության իրավական հիմքերը, դրանց երաշխիքները, պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության սուբյեկտների եւ մասնակիցների հետ նրա փոխհարաբերության հիմնական սկզբունքները եւ այն ուղղված է ՀՀ գիտական ներուժի պահպանմանը, հիմնարար ու կիրառական գիտության զարգացմանը` որպես գիտատեխնիկական առաջընթացի, հանրապետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման հիմքի:

Ըստ նախագծի` ՀՀ ԳԱԱ-ն ՀՀ-ի կողմից հիմնադրված, հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն է, որը կազմակերպում, իրականացնում  եւ համակարգում է գիտելիքահենք տնտեսական, սոցիալական եւ մշակույթի զարգացման համար կարեւոր հետազոտություններ: ՀՀ ԳԱԱ կառավարման մարմիններն են ԳԱԱ ընդհանուր ժողովը,  ԳԱԱ նախագահությունը եւ  ԳԱԱ նախագահը: Սահմանվում է, որ ԳԱԱ-ի նախագահը ընտրվում է ԳԱԱ ընդհանուր ժողովի կողմից 5 տարի ժամկետով, ոչ ավել, քան երկու անգամ: Նախատեսվում է, որ բացի պետական հատկացումներից, ԳԱԱ-ի ֆինանսական միջոցները կարող են գոյանալ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Մտքերի փոխանակության ընթացքում օրինագծերից բացի գիտնականներն անդրադարձան նաեւ այլ` հարակից թեմաների:

Մասնավորապես կարեւորվեցին գիտության,  գիտական  աշխատանքով զբաղվող մտավորականների հանդեպ   օրենսդիրի եւ գործադիրի կողմից արժանի վերաբերմունքը, գիտական գործունեությամբ զբաղվող անձանց սոցիալական ապահովության երաշխիքները, աշխատավարձերի, ինչպես նաեւ` գիտության ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների ավելացումը եւ այլն:

Քննարկմանը մասնակից գիտնականների տեսակետները քննարկվող օրինագծերի վերաբերյալ իրարամերժ էին. ոմանք կարծում էին, որ անհրաժեշտ է փոխել ԳԱԱ-ի կարգավիճակը եւ մշակել նոր օրենքի նախագիծ, որում ներառված կլինի համակարգի գիտաքաղաքական, գիտակրթական, տնտեսավարչարարական քաղաքականությունը, մյուսները պաշտպանում էին ԳԱԱ-ի ներկա կարգավիճակը եւ նշում, որ այն  ամբողջությամբ իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները:

Հնչած տեսակետների համաձայն` օրինագծի անհրաժեշտությունն ակնհայտ է, պարզապես այն  պետք է լրամշակել եւ ներառել դրույթներ, որոնք հիմք կծառայեն ոչ միայն ԳԱԱ-ի պահպանմանը, այլեւ զարգացմանը:

Կարեւորվեց ոլորտում հարկային ճիշտ քաղաքականության մշակումը, ֆինանսական այլ  միջոցների ներգրավումը: Ըստ այդմ` եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ, ծախսատար ոլորտից գիտությունը կվերածվի եկամտաբեր ոլորտի, ինչպես աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:

Ամփոփելով լսումները` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկաներին տեղեկացրեց, որ կքննարկվեն  ներկայացված բոլոր  առաջարկները: Այդ նպատակով կձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ:


23.12.2010
Կրկին կբացվեն Ազգային ժողովի դռները
ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ դեկտեմբերի 27-ին ժամը 16.00 ԱԺ այգում տեղի կունենա Ամանորին նվիրված տոնական միջոցառում: Բոլորին սիրով  հրավիրում ենք խորհրդարանի  այգի: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am