National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.12.2010
ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում
1 / 1

ԱԺ արտահերթ նստաշրջանի դեկտեմբերի 17-ի նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել  նախորդ նիստում ընդհատված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրինագիծը եւ մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Իրենց ելույթներում Արծվիկ Մինասյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Վիկտոր Դալլաքյանը քննարկվող օրինագիծը անընդունելի համարեցին հայեցակարգի բացակայության եւ սակագնային քաղաքականության պատճառով: Նրանց կարծիքով` սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում կառավարությունը պետք է  իրավիճակը շտկող ավելի առանցքային հիմնախնդիրների անդրադառնար:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ստյոպա Սաֆարյանը քննարկվող օրինագիծը այս տեսքով անընդունելի համարեց: Բանախոսի գնահատմամբ` սոցիալական ներկա իրողությունների պայմաններում սակագները հիմնավորված չեն: Նա անհրաժեշտ համարեց  օպերատորի ու բնակչի միջեւ համապատասխան պայմանագրի կնքումը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Գալուստ Սահակյանը: Նա  տեղեկացրեց, որ կառավարությունը օրակարգից  մի շարք նախագծեր հանել է կոալիցիոն խմբակցությունների քննարկման արդյունքում եւ ԱԺ նախագահի առաջարկով եւ ապա անդրադառնալով քննարկվող նախագծին`  անընդունելի համարեց ընդդիմության ծայրահեղ քաղաքականացված գնահատականները: Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը  դեմ էր առաջին ընթերցման ներկայացված նախագծի մի շարք դրույթների, բայց իրենց առաջարկների հաշվառումով բարեփոխված, երկրորդ ընթերցման ներկայացված նախագիծը  բարելավվել է նաեւ սակագների առումով: ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Հարցի քննարկումից հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված օրինագծերը, իսկ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրինագիծը եւ մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը չընդունվեց  համապատասխան քվորում չլինելու պատճառով. ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները քաղաքական որոշմամբ չմասնակցեցին օրինագծի քվեարկությանը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Գնումների մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ օրինագիծը շահագրգիռ քննարկումների ճանապարհ է անցել եւ բարելավվել է առաջարկների հաշվառումով, որոնք նա ներկայացրեց խորհրդարանին:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը` Արա Նռանյանը նկատեց, որ գնումների համակարգը առաջին հերթին պետք է լինի տեղական արտադրողին խրախուսելու միջոց եւ ապահովի մեր երկրի տնտեսական զարգացումը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Փառքի շքանշանի մասին» եւ մի շարք օրենքներում  լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը  ներկայացրեց ՀՀ  մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո ՀՀ կառավարությունը առաջարկել է նախագծից հանել «նախկին» բառը. այն է` այդ շքանշանով կարող են պարգեւատրվել միայն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների գործող եւ ոչ թե նախկին ղեկավարներն ու հոգեւոր առաջնորդները:

ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծը եւ դրան առնչվող հինգ տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը նախքան բուն փաթեթին անդրադառնալը  առաջին ընթերցմամբ ներկայացրեց փաթեթում  ներառված «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ ապա «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծում ավելացված առաջին հոդվածը, որոնց անհրաժեշտությունը բխում էր փաթեթի տրամաբանությունից:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, խոսելով «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ, անդրադարձավ  կենսաթոշակային նոր համակարգն իր սկզբունքներով  դատախազության համակարգում ներդնելու ու դրա առանձնահատկությունների մասին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային մոդելը նախատեսվում է կիրառել նաեւ այս ոլորտում` հետագայում մշակելով մեխանիզմերը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը  երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացրեց նաեւ կենսաթոշակային ամբողջ փաթեթը` բաղկացած 49 օրինագծերից: Առաջին ընթերցում անցած փաթեթում կատարվել են որոշ փոփոխություններ. նախ` հանվել է  արտոնագրային վճարներին վերաբերող նախագիծը, քանի որ խորհրդարանն արդեն իսկ ընդունել է համանման նախագիծ, եւ ավելացվել է «Դատախազության մասին» օրենքում փոփոխության նախաձեռնությունը: Ընդհանուր առմամբ, հունիս ամսին առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթի վերաբերյալ ստացվել է 350 առաջարկություն, տարբեր ձեւաչափերով քննարկումների ընթացքում` այդ թվում եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովում, ձեւակերպվել են նոր դրույթներ, տրվել  նոր լուծումներ: Արտեմ Ասատրյանը ներկայացրեց, որ խմբագրական ու տեխնիկական սրբագրումներից բացի, փաթեթի նախագծերում կատարվել են մի շարք հստակեցումներ: Մասնավորապես կրթության ու մշակույթի ոլորտում նախատեսվել է մասնակի կենսաթոշակի հնարավորություն` առանց պարտադիր հաշվառման պահանջի, հստակեցվել է ստաժի հաշվարկման կարգը, տարանջատվել են  պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակների վրա տարածվող դրույթները, ամրագրվել է կենսաթոշակային հիմնադրամներում մասնակիցների շրջանակը: «Եկամտահարկի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում կամավոր կերպով կուտակային կենսաթոշակ վճարելու դեպքում նախատեսվել են եկամտահարկի գծով արտոնություններ ` կամավոր համակարգը խթանելու նպատակով:

Փաթեթի վերաբերյալ գլխադասային  հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա  ընդգծեց, որ կենսաթոշակային նոր համակարգի կիրառման արդյունքում հնարավոր կլինի հասնել աշխատավարձի 40 տոկոսի եւ ավելիի չափով կենսաթոշակ վճարելու ցուցանիշին: Գործող համակարգում, ըստ բանախոսի, այդ ցուցանիշը բավականին ցածր է: Սոցիալական հանձնաժողովի նախագահը մեկ անգամ եւս  հիմնավորեց ոլորտում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը եւ ներկայացրեց բարեփոխումների երեք հիմնական բաղադրիչները. կենսաթոշակային ապահովություն` 100 տոկոս պետական մասնակցությամբ, պարտադիր կուտակային կենսաթոշակ` հավասար մասնաբաժիններով քաղաքացու եւ պետության մասնակցությամբ, եւ կամավոր կուտակային կենսաթոշակ: Նշենք, որ կամավոր կուտակային կենսաթոշակի մոդելը կկիրառվի  2011 թ. հունվարից, իսկ պարտադիրը` 2014 թ.-ից: Պատասխանելով պատգամավորների հարցերին եւ գնահատելով պարտադիր համակարգի ռիսկերը` հանձնաժողովի նախագահը նշեց, որ կամավոր համակարգի կիրառման պարագայում ի հայտ եկած ռիսկերը հաշվի կառնվեն արդեն պարտադիրի ներդրման ժամանակ:

Խորհրդարանը հարցի քննարկումը կշարունակի երկուշաբթի օրը` դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին:
 


17.12.2010
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Շիրակի մարզ
Դեկտեմբերի 17-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ արտագնա նիստ անցկացրեց ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմ, Ջաջուռ եւ Առափի գյուղերում:  Նշենք, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am