National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.12.2010
Երեւանում կայացավ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը
1 / 7

Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը` «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի եւ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում: Համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, արվեստասեր հասարակությունը: Համերգի ընթացքում հանրահայտ տենորի հետ հանդես եկան նաեւ Բարսեղ Թումանյանը, Անա Մարիա Մարտինեզը եւ Ռոզի Անուշ Սվազլյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչեցին հատվածներ Շառլ Գունոյի, Ռիչարդ Վագների, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Ֆրանց Լեհարի, Վինչենցո Բելլինիի, Պաբլո Լունայի, Ֆեդերիկո Մորենոյի, Էմերիխ Կալմանի հանրահայտ ստեղծագործություններից: Դիրիժորներն էին Էդուարդ Թոփչյանը եւ Իսրայել Գուրսկին:

Իսկական անակնկալը համերգի վերջում էր. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոստման համաձայն` համերգին հրավիրված էր «Փարոս» հաշմանդամների կամերային երգչախումբը, որը Պլասիդո Դոմինգոյի հետ  հանդես եկավ կատարումով:


03.12.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  դեկտեմբերի 6-9-ի  ԱԺ չորսօրյա նիս...

03.12.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:  ՀՀ ԱԺ   մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Սաֆարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մա...

03.12.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Այն յուրատեսակ կոչ է հանրությանը` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունենալով` ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ուշադրությունն ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am