National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.12.2010
Պլասիդո Դոմինգոյի մամուլի ասուլիսը Ազգային ժողովում
1 / 3

Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ  իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի  մամլո ասուլիսը:

«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ  11-րդ փառատոնի  շրջանակներում  Երեւանում համերգներ են տվել Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Սերժ Թանգյանը, Դիփ Փարփլ, Փինկ Ֆլոյդ երաժշտական խմբերը: «Հայ հանդիսատեսին մատուցված հերթական անակնկալը Պլասիդո Դոմինգոյի  երեւանյան համերգն է, Սա հայաստանյան  հանդիսատեսի համար իսկական  անակնկալ է, քանի որ Դոմինգոն իրոք լեգենդ է»,-  ասաց  նա:

Փառատոնի մենեջեր Սոնա  Հովհաննիսյանն ասաց, որ Դոմինգոյին  իրենք Հայաստան են հրավիրել դեռ  2005 թ-ից, բայց մշտապես տեղեկացնում էին, որ նա մինչեւ 2011 թ. համերգներ ունի: Տիկին Հովհաննիսյանի խոսքով` երբ սեպտեմբերին լուր են ստացել, որ Դոմինգոն կարող է դեկտեմբերի 3-ին լինել Հայաստանում, իրենք կանգնել են փաստի առաջ. տարեվերջ է, փառատոնն արդեն եզրափակվում է, բոլոր հովանավորներն իրենց հատկացումներն արել են: Տիկին Հովհաննիսյանը երախտագիտությամբ նշեց, որ այդ իրավիճակում իրենց ձեռք մեկնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանում իրականություն դարձավ: Նա շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին` Դոմինգոյի այցին եւ բարոյապես, եւ նյութապես աջակցելու համար:

Պլասիդո Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելությունը վաղուց էր նախատեսվում, բայց չէր ստացվում: Օպերային երգիչը գոհ է հայաստանյան ընդունելությունից` նշելով, որ իր եւ իր թիմի համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը, որտեղ պատվով են ընդունել իրենց: Համերգը, Դոմինգոյի բնութագրմամբ, առանձնահատուկ է լինելու, քանի որ  բեմում հանդիսատեսը կտեսնի երեք սերնդի ներկայացուցչի: Իսպանացի տենորի հետ կփայլի 15 տարի առաջ Դոմինգոյի անվան ամենամյա մրցույթում հաղթած Անա Մարիա Մարտինեզը, ով աշխարհի լավագույն սոպրանոներից է ու Գրեմմի մրցանակակիր Բարսեղ Թումանյանը` Երեւանից ու Ռոզի Սվազլյանը` Սան Ֆրանցիսկոյից: Համերգի դիրիժորներն են լինելու Իսրայել Գուրսկին եւ Էդուարդ Թոփչյանը:

Աշխարհահռչակ տենորը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: «Իմ բոլոր 128 օպերային դերերը սիրելի եւ առանձնահատուկ են ինձ համար: Ես չեմ կարող առանձնացնել դրանցից որեւէ մեկը: Իմ բոլոր կատարումներն էլ շատ եմ սիրում. կարեւորն այն է, թե դու տվյալ պահին ինչ ես կատարում»,- նշեց պարոն Դոմինգոն` ավելացնելով, որ երգիչը պետք է հավատա իր կատարմանը: Հարցին, թե որն է  69-ամյա երգչի հրաշալի ձայնի պահպանման գաղտնիքը, աշխարհահռչակ տենորն ասաց. «Իսպաներենում «ձայն» բառն իգական սեռի է: Ձայնը նույնքան պահանջկոտ է, որքան իգական սեռի ներկայացուցիչները: Հետեւաբար, ձայնին հարկավոր է վերաբերվել նույն կերպ, ինչպես կնոջը` սիրով եւ ուշադրությամբ, հենց դրանում է գաղտնիքը: Ես համապատասխան վերաբերմունք եմ ցուցաբերում ձայնիս նկատմամբ»,- ասաց նա: Այն հարցին, թե ի՞նչ է երգիչը հասցրել տեսնել Հայաստանում, նա նշեց, որ, ցավոք, չի հասցրել շատ բան տեսնել, քանի որ կարճ ժամանակով է այցելել: Պարոն Դոմինգոն վստահեցրեց, որ հաջորդ անգամ Հայաստան կգա որպես զբոսաշրջիկ, քանի որ Հայաստանը մի երկիր է, որի ուսումնասիրման համար երկար ժամանակ է հարկավոր: Պլասիդո Դոմինգոն հավաստիացրեց, որ ինքը եւ իր խումբը կփորձեն անել ամեն ինչ, որպեսզի հայ հանդիսատեսը բավականություն ստանա վաղվա համերգից` ավելացնելով, որ ինքը կանի ամեն ինչ, որպեսզի իր համերգից հետո այլ հայտնի երաժիշտներ նույնպես համերգներով ժամանեն Հայաստան:
 
 
 


02.12.2010
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի  2-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հարակից հինգ տասնյա...

02.12.2010
ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Պլասիդո Դոմինգոյին
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով էր այցելել «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի տենոր Պլասիդո Դոմ...

02.12.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին
Դեկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին: Մինչ հանդիպումը ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհ...

02.12.2010
Խորհրդարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր
Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ՀՀ չորրորդ գումարման  Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող «Հանրային ցանցի» միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրությամբ վավերացրին օրենսդիր մարմնի անունից ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am