National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
20.11.2009
Խորհրդարանում նշվեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 20-ամյակը

Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի ղեկավարության ու պատգամավորների, մշակույթի նախարարի, ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այյլ հյուրերի մասնակցությամբ խորհրդարանում նշվեց «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի 20-ամյակը: Կոնվենցիան երկու տասնամյակ առաջ  ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, այնուհետեւ 193 երկրներ վավերացրել են այն: Հայաստանը «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային միացել է 1992 թ.-ին: 

Հատկանշական էր, որ միջոցառման բացման  իրավունքը վերապահված էր հենց երեխաներին: Մանկական շուրթերից հնչեցին կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքները:

Կոնվենցիայի տարեդարձը նշելու եւ երեխաներին շնորհավորելու էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իր ողջույնի խոսքում  նա ասաց.

 «Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Ազգային ժողովի հարկի տակ: Ուրախ եմ հատկապես Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ Երեւանում աշխատող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ասել. «Բարի գալուստ Հայաստանի խորհրդարան»:

Ուղիղ 20 տարի առաջ ընդունվել է Երեխաների իրավունքների կոնվենցիան: Պատահական չէ, որ այն նորանկախ Հայաստանի կողմից վավերացված առաջին միջազգային փաստաթղթերի շարքում է: Այդ կոնվենցիայի առկայությունը պարտավորեցնող է: Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք այն ամբողջությամբ, առանց որեւէ թերության մեր երկրում իրագործելու համար: Միեւնույն ժամանակ, այդ փաստաթուղթը նաեւ միջազգային համագործակցության կարեւորագույն գործիք է: Ակնհայտ է, որ երեխաների իրավունքներին վերաբերող շատ հարցեր հնարավոր չէ լուծել զուտ մեկ երկրի մակարդակով: Միջազգային հանրությունը պետք է նպաստի այդ խնդիրները լուծելուն ուղղված ջանքերին: Սակայն որքան էլ միջազգային հանրությունն օժանդակելու լինի` հիմնական պատասխանատվությունը կրում ենք մենք` մեր երկրի ազատ քաղաքացիները, որ տնօրինում ենք մեր ճակատագիրը:

Առօրյա անցուդարձի մեջ` պետք է հիշենք, թե ի՞նչն է մեր հիմնական խնդիրը: Առաջին հերթին, յուրաքանչյուր քայլ պետք է ուղղված լինի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Ամեն մի գործողություն պետք է քննարկվի այդ որոշումների սոցիալական հետեւանքների տեսանկյունից: Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը պետք է չսահամանափակվի մայրաքաղաքով, այլեւ էապես հաշվի առնի սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում:

Այս ցուցահանդեսի անվանումը պատահական չէ: Երեխաները մեր հույսն ու հավատն են, երկրի ապագան, եւ դրա մասին պետք է ոչ թե պարզապես խոսել, այլ ձեռնարկել կոնկրետ աշխատանք: «Երեխաները խաղալիք չեն» ծրագիրը մեկնարկեց հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում: Այսօր մենք ամփոփում ենք այն: Սակայն ծրագրի ամփոփումը լավ առիթ է մեր այս աշխատանքը շարունակելու վճռականությունն ազդարարելու համար:

 Հարգելի հյուրեր,

Այս նշանավոր օրվա կապակցությամբ` սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիան լավագույնս իրագործելու հարցում մենք դեռ նոր հաջողություններ կարձանագրենք: Վստահ եմ նաեւ, որ դա տեղի կունենա բոլորիս ջանքերը համախմբելու միջոցով:

Շնորհակալություն»:

«Այսօր մենք տոնում ենք մի կարեւոր իրադարձություն` Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունման 20-րդ տարելիցը: Այն ազդեցիկ իրավական եւ բարոյական գործիք է հանդիսանում բոլոր երեխաների իրավունքները առաջ տանելու եւ պաշտպանելու համար, ինչպես նաեւ այն փարոսը, որն ուղղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին իր բոլոր գործողություններում»,-իր շնորհավորական ուղերձում նշեց  «ՅՈՒՆԻՍԵՖԻ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրին: Նա ընդգծեց, որ կոնվենցիայի կողմ դառնալուն զուգահեռ Հայաստանն ընդունել է օրենք «Երեխայի իրավունքների մասին»` վերահաստատելով երախաների իրավունքներին պատշաճ ուշադրություն դարձնելու  իր մարտավարությունը:

Կոնվենցիայի տարեդարձը խորհրդարանում նշանավորվեց հայտնի հայ լուսանկարիչ Վիգեն Մնոյանի` «Երեխաները խաղալիք չեն» խորագրով 85 լուսանկարների ցուցադրությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի` «Երեխաների վիճակն աշխարհում» զեկույցի հատուկ թողարկման շնորհանդեսով: Հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում  Աժ նախագահի հովանու ներքո բացված ցուցահանդեսն արդեն  ներկայացվել է Հայաստանի տարբեր մարզերում:  Լուսանկարներում պատկերված են սոցիալական տարբեր խավերի եւ տարբեր կարգավիճակ ունեցող  երեխաներ: «Երեխաների վիճակն աշխարհում» վերտառությամբ զեկույցում արտացոլված են վերջին 20 տարիների ընթացքում երեխաների իրավունքների ոլորտում ձեռքբերված առաջընթացը, առկա խնդիրները, ինչպես, օրինակ,  տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի եւ կլիմայի փոփոխության  ազդեցությունը երեխաների կյանքի վրա:

Օրը նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ եւս:  Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլի Մոշիրին ստորագրեցին 2010-2011թթ. աշխատանքային ծրագիր` նախատեսված Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ  այս տարի հունիսի 7-ին ստորագրված  փոխըմբռնման հուշագրով: Այս ծրագրի շրջանակներում, Արեւիկ Պետրոսյանի ներկայացմամբ, կբարելավվի երեխաների իրավունքներին առնչվող օրենսդրական դաշտը, ոլորտի բոլոր նյութերը կամփոփվեն էլեկտրոնային գրադարանում, կիրականացվեն փորձի փոխանակմանն ու աշխատակազմի կարողությունների կատարելագործանն ուղղված միջոցառումներ:  Ծրագրվում է նաեւ անցկացնել միջազգային խորհրդաժողով`  քննարկելու եւ գտնելու երեխաների իրավունքները պաշտպանելու լավագույն ուղիները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը նշեց, որ, չնայած այս ամենին, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան ողջ աշխարհում:

Երեխաներին խորհրդարանում նաեւ անակնկալ էր սպասվում. նվերներ ու քաղցրավենիք: Նրանք հնարավորություն ստացան լինել նաեւ ԱԺ նիստերի դահլիճում: 


20.11.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Նոյեմբերի 20-ին  տեղի ունեցան խորհրդարանական խմբակցությունների  ճեպազրույցները: Հարցերն առնչվում էին «2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, ընթացիկ շաբաթավերջին Մյունխենում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: հրաժարականին:Խոսելով...

20.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լիտվայի արտաքին գործերի նախարարին
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին:Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը` պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ այս այցը կհանդիսանա հերթական խթանը Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հա...

20.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի «Ագոյի» խմբի անդամներին
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի («Ագոյի» խումբ) անդամներին  ` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ:Ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Ագոյի խմբին ներկ...

20.11.2009
Շվեդիայի դեսպանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Լանս Գունաբ Ադենին: Հանդիպմանը ներկա էր Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը:Ողջունելով հյուրին խորհրդարանում, տիկին Զոհրաբյանը կարեւո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am