National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Կոտայքի մարզ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:

Ընթացիկ տարվա սկզբից ՀՀ կրթական համակարգում ներդրված ավագ դպրոցների ինստիտուտը նոր որակ է պահանջում եւ մանկավարժներից, եւ դպրոցականներից: Հանրապետության 30 ավագ դպրոցները ամբողջությամբ վերանորոգվել են , 5 ավագ դպրոցներ էլ ձեւավորվել են Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ եւ Գառնի համայնքներում: ԱԺ նախագահի այցը համընդհանուր ոգեւորություն էր առաջացրել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում: Դպրոցի 11-րդ դասարանի 17 աշակերտները սպասում  էին խորհրդարանի ղեկավարի, ԱԺ պատգամավորների, Կոտայքի մարզպետի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների այցին: Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց հայ գրականության դասին, ուր տիրում էր տերյանական սերն ու թախիծը: Դասընթացը կազմակերպվել էր համակարգչային նոր մեթոդներով. աշակերտները տերյանական երանգները ներկայացրին սլայդների եւ կոլաժների միջոցով:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ եւ Գառնի համայնքների ավագ դպրոցների մանկավարժների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով, պատասխանեց հարցերին: Ջերմ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում նրանք նշեցին, որ թեեւ տեխնիկական հագեցվածության հարցը լուծում է ստացել, սակայն դպրոցն ունի նյութատեխնիկական բազան վերազինելու եւ լաբորատոր սարքավորումներով համալրելու խնդիրներ: ԱԺ նախագահը մանկավարժներին հիշեցրեց, որ նշյալ խնդիրը կա հանրապետության բոլոր մարզերում. «Կփորձենք խնդիրը լուծել կենտրոնացված ձեւով` գոնե առայժմ ավագ դպրոցների համար: Ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ այսօր սկսել ենք խոսել լաբորատորիաների մասին, այն դեպքում, երբ 2002 թ. խոսում էինք աշխատավարձ չստանալու, տանիքը վերանորոգելու, ջուր կամ \\\\\\\\\\\\\\\\ գազ չունենալու մասին: Առաջընթացն ակնհայտ է»: Նա խոստացավ լաբորատորիաների համալրման խնդրի վերաբերյալ մտահոգությունը եւս փոխանցել կառավարություն եւ հարցին տալ գործնական լուծումներ բյուջետային քննարկումների ժամանակ:

ԱԺ նախագահը նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է թեթեւացնելու համար կրթության ոլորտի հոգսերը: «Դպրոցը մեզ համար կարեւոր է, քանի որ կրթությունը մեր երկրի հենարանն է, իսկ մանկավարժներն այն խավն են, որ մասնակցեցին անկախության առաջին տարիներին մեր երկրի կայացմանը, մեր երկրի ապագայի ստեղծմանը: Նրանք էին, որ չլքեցին ցուրտ դասարանները եւ կրթեցին մեր ապագա սերնդին: Դա մենք բարձր ենք գնահատում, քանի որ այն ժամանակ մանկավարժները ստանում էին 5000-8000 դրամ աշխատավարձ կամ 6-8 ամիս ընդհանրապես չստանալով աշխատավարձ` շարունակում էին աշխատել: Այսօր երկիրը կայանում է, աշխատավարձը բարձրացել է: Դպրոցաշինության համար 5 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհատկացվի 2010 թ. պետական բյուջեով` չնայած ճգնաժամին: Դուք մեծ անելիքներ ունեք, քանզի դուք` մանկավարժներդ, բարեգործներ եք»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա խոստացավ ուսուցիչների եւ դպրոցի տնօրենների մտահոգությունները քննարկել նաեւ գործադիրի հետ` խնդիրները լուծելով եւ օրենսդրորեն, եւ կառավարության միջամտությամբ:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ` առաջին հերթին պետք է բարձրացնել կրթության որակը եւ այս հարցում իշխանությունները շատ անելիքներ ունեն: «Դրա համար ժամանակ է պետք, իշխանությունները չունեն «կախարդական փայտիկ», որով բոլոր խնդիրները միանգամից լուծեն: Մենք ունենք 1443 դպրոց. այսօր քիչ դպրոցներ կան, որ վերանորոգման խիստ կարիք ունեն: 5-6 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ բոլոր դպրոցները վերանորոգվելու են: Ակնհայտ դրական տեղաշարժ կա: ՀՀ Նախագահը մեծ ուշադրություն է դարձնում կրթության եւ գիտության ոլորտին եւ ինչը ինձ հնարավորություն է տալիս ասելու, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում դպրոցների բոլոր խնդիրները կլուծվեն»,-հավելեց պարոն Աբրահամյանը:

Մանկավարժներին հետաքրքրում էր մայրենի լեզվի անաղարտության խնդիրը, ինչը, նրանց գնահատմամբ, ավագ դպրոցը կայացնելու կարեւորագույն նախապայմանն է: Ուսուցիչների կարծիքով` լեզվի մասին օրենքը կարող է լինել կարճ, սակայն գործող ու արդյունավետ, քանի որ ավագ դպրոցի առաջին պայմանը մայրենի լեզվի կատարյալ իմացության ապահովումն է: Մանկավարժների մտահոգությանը ի պատասխան` ԱԺ նախագահը նշեց, որ հարցի առնչությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը առաջիկայում կկազմակերպի խորհրդարանական լսումներ` հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին: «ԱԺ ամբիոնը մենք օգտագործում ենք  քննադատությունների, քննարկումների եւ խնդիրները լուծելու համար»,-ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի նախագահին հորդորեց ուսուցիչներին պարբերաբար հրավիրել Ազգային ժողով, լսել առաջարկները ու կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման Կոտայքի կենտրոնում ուսանողների, ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպության ակտիվի հետ հանդիպման ժամանակ շնորհավորեց նրանց տոնական օրվա առթիվ. «Մենք մեր հույսը, մեր հենարանը համարում ենք ձեզ, մեր ապագան դուք եք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեզ ներգրավենք արագ փոփոխվող աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Դա շատ կարեւոր է, եւ մենք համոզված ենք, որ ունեք ձեր անելիքը մեր պետության, մեր պետականության կայացման գործում: Ակնկալում ենք ձեր ակտիվությունը քաղաքական եւ տնտեսական բոլոր գործընթացներում»:

Երիտասարդներին հետաքրքրում էր օրենսդրական աշխատանքի ընթացքը, խորհրդարանի գործունեությունը: «Ազգային ժողովը պետք է բաց լինի հասարակության առաջ, ազատ պետք է լինի շփումը քաղաքական կուսակցությունների եւ հասարակության միջեւ: ԱԺ-հասարակություն հարաբերությունները պետք է ավելի սերտացնենք մարզեր այցելելու, ժողովրդի հետ շփվելու միջոցով: Պատգամավորն այն անձն է, որը իրավունք է ստացել ժողովրդի անունից հանդես գալու, եւ նա պարտավոր է բարձրացնել իր ընտրողներին հուզող բոլոր հարցերը: Մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք»:

ԱԺ նախագահը նշեց, որ փոխվել են օրենքների ընդունման չափորոշիչները, օրենսդիրն ունի փորձագետների խումբ, ովքեր վերլուծում են օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը` մինչեւ խորհրդարանի կողմից այն ընդունելը. «... բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ, փորձում ենք ստեղծել ԱԺ-ին կից փորձագիտական կենտրոն, որը կվերլուծի բոլոր նախագծերը` մինչեւ օրենք դառնալը: Մենք ակտիվացրել ենք միջազգային շփումները, պատվիրակություներն ակտիվացել են  միջազգային բոլոր կազմակերպություններում»:

Հովիկ Աբրահամյանը հատկապես կարեւորեց ԱԺ-ի իրականացրած վերահսկողական գործառույթը պետական բյուջեի նկատմամբ: Նրա գնահատմամբ` ԱԺ-ն իր հսկողությունը պետք է ուժեղացնի յուրաքանչյուր լումայի նկատմամբ: Տեղեկացվեց, որ պատգամավորների առաջարկով օրենք է ընդունել, ըստ որի` ՀՀ վերահսկիչ պալատը ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում պարտավորվում է գործը ուղարկել դատախազություն: ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է ԱԺ վերահսկողական գործառույթները ուժեղացնելու եւ ակտիվացնելու համար:

Ինչպիսի՞ Հայաստան է ցանկանում տեսնել ԱԺ նախագահը հարցից պարզ դարձավ, որ խորհրդարանի ղեկավարի ցանկությունն է ունենալ առավել զարգացած եւ ժողովրդավարական երկիր: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ չկա աշխարհում հավիտենական \\\\\\\\\\\\\\\\ բարեկամություն, ինչպես չկա հավիտենական թշնամություն. «Թուրքիայի նկատմամբ հավիտենական թշնամությունը կարող է միայն վնասակար լինել մեր ժողովրդի համար: Մենք ապրում ենք 21-րդ դարում: ՀՀ Նախագահի համարձակ քայլը, շատ ճիշտ էր երկրի տնտեսության եւ ընդհանուր զարգացման համար: Երկրի Նախագահն իրավունք չունի երկիրը զգացմունքներով ղեկավարելու, նա պետք է լինի իրատես, կառավարի` ելնելով պետության, ժողովրդի շահերից»: Նրա կարծիքով` սահմանի բացվելուց 1-2 տարի հետո տնտեսությունն ավելի արագ կզարգանա: Պարոն Աբրահամյանը համոզված է, որ խորհրդարանը պետք է վավերացնի այդ արձանագրությունները, քանզի դա ճիշտ է մեր պետության, տնտեսության զարգացման եւ ժողովրդի համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը Հրազդանի բժշկական կենտրոնն էր, ուր իրականացվում են շինարարական լայնածավալ աշխատանքներ: Պարոն Աբրահամյանը ծանոթացավ հիմնարկում ընթացող աշխատանքներին: Բուժհիմնարկը վերանորոգվում է Համաշխարհային բանկի եւ պետական բյուջեի միջոցներից տրամադրված 867 մլն դրամով:

 ԱԺ նախագահը ներկա գտնվեց նաեւ  «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության, «Մետաքսյա Սիմոնյան» եւ «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամների նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից մեկնարկած հայ ազգային պոեզիային նվիրված ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի Կոտայքի մարզային փուլին Հրազդանի Հակոբ պարոնյանի անվան թիվ 12 դպրոցում: Նշենք, որ ասմունքի փառատոնն անցկացվում է ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո: Ժյուրիի անաչառ գնահատանքի արդյունքում 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 8 մասնակիցներ հաղթող ճանաչվեցին: Հաղթողներն ու նրանց մանկավարժները արժանացան բազմաթիվ մրցանակների: ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ունեցած մեծ ավանդի եւ մարզային ենթակառուցվածքների զարգացման գործում ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց Կոտայքի մարզպետի հուշամեդալով: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ասմունքի հանրապետական փառատոնի կազմակերպական աշխատանքների համար «Մետաքսյա Սիմոնյան» հիմնադրամին, մարզպետարաններին, մարզպետներին, համայնքների ղեկավարներին: Պարոն Աբրահամյանը նշեց, որ փորձ է արվում ավելի ամրապնդել  ԱԺ-հասարակություն կապը: Նա կարեւորեց ԱԺ «Բաց դռներ» ծրագրի բաղկացուցիչ մաս կազմող մրցույթ-փառատոնի անցկացումը, ժյուրիի անաչառ գնահատականը եւ մանկավարժների աշխատանքը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց մանկավարժի դերը մեր պետության կայացման գործընթացում` նշելով, որ կրթությունը, ապագա սերնդին դաստիարակելու ու կրթելու գործը մեր պետության հենքն է: Նա հավաստիացրեց, որ նման միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու:

Օրվա վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով այցի արդյունքները, համոզմունք հայտնեց, որ պատգամավորների եւ ընտրողների կապը պետք է ամրապնդվի մարզեր այցերի, ընտրողների հետ շփումների, բարձրացված հարցերը ԱԺ ամբիոնից քննարկելու միջոցով. «Դա շատ կարեւոր է, եւ ես այդ գործընթացը շարունակելու եմ, դա պատգամավորի գործն է` աշխատել ԱԺ-ում, այնուհետեւ ազատ ժամանակ հանդիպել ընտրողների հետ, լսել նրանց խնդիրները»: Անդրադառնալով մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնին` պարոն Աբրահամյանն ասաց. «Մենք փորձում ենք պատանիներին ներգրավել, նրանց մեջ արթնացնել հայ \\\\\\\\\\\\\\\\ գրականության, պոեզիայի նկատմամբ սերը: Նման փառատոն վերջին անգամ անցկացվել է 1973 թ-ին: Իմ կարծիքով` սա պետք է դառնա ավանդույթ եւ Ազգային ժողովի կողմից ամեն տարի անցկացվի»:

Տեղեկացնենք նաեւ, որ ասմունքի յուրօրինակ տոնին արդեն մասնակցել են Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռիի, Սյունիքի մարզերի ու Արցախի շնորհալիները: Առաջիկայում սպասվում է մրցույթ-փառատոնի Արմավիրի մարզային փուլը: Նոյեմբերի 26-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:


17.11.2009
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am