National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.11.2009
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է  հարկային եւ մաքսային մարմիններին հնարավորություն տալ քաղաքացիներին տրամադրելու օրենսդրության կիրառման վերաբերյալ պարզաբանումներ եւ դրանով ապահովել հարկատուների իրազեկվածության եւ օրենսդրության կիրառման միասնականության բարձր մակարդակը: Ինչպես նշեց Արմեն Ալավերդյանը, հարկատուներն իրենց հարցերը կարող են ուղղել գրավոր եւ բանավոր, ինչպես նաեւ` հեռախոսազանգերի միջոցով:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերմինե Նաղդալյանը, նշելով, որ փոփոխությունը  հատկապես օգտակար կարող է լինել փոքր բիզնեսով զբաղվողների համար:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, նշելով, որ օրենքում նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ: Օրինագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունների նպատակը հոգեբուժական հաստատությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմերի սահմանումն է: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ թեեւ սահմանված են նշված անձանց իրավունքները, սակայն սահմանված չեն դրանց իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել հեռախոսակապի եւ նամակագրական կապի տրամադրման, այցելուների հետ հանդիպման եւ առաջին օգնության իրերի եւ պարագաների ձեռք բերման, թերթերով եւ ամսագրերով ապահովման, բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված  իրավունքների պաշտպանության հարցերով բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին դիմելու իրավունքի իրացման մեխանիզմները:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի, Սամվել Նիկոյանի, Մկրտիչ Մինասյանի, Հերմինե Նաղդալյանի, Առաքել Մովսիսյանի, Համլետ Հարությունյանի եւ Արծվիկ Մինասյանի հեղինակած «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց օրինագծի համահեղինակ Արա Բաբլոյանը, նշելով, որ օրինագծի նպատակը  բնակչության համար բուժսպասարկումն առավել մատչելի դարձնելն է: Օրինագծով առաջարկվում է  խնդիրը կարգավորել առողջության կամավոր ապահովագրության միջոցով:     Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Ներկայացված նախագիծն ընդունելի է նաեւ ՀՀ կառավարության համար, որը եւս նույնաբովանդակ օրինագիծ է մշակել: 

Երկրորդ ընթեցմամբ խորհրդարանը քննարկեց կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթեցմամբ պատգամավորները քննարկեցին նաեւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: 

Պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Արմեն Ռուստամյանի հեղինակած «Մշտադիտարկում /մոնիթորինգ/ իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը ներկայացրեց նախագծի համահեղինակ Արծվիկ Մինասյանը: Նա  տեղեկացրեց, որ որոշման նախագծի ձեռնարկումը նպատակ ունի կյանքի կոչել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների վերաբերյալ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված առաջարկությունները: Ըստ  հեղինակների, ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը հնարավորություն կունենա իրականացնել ԱԺ մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի   եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների կատարման ընթացիկ մոնիթորինգ եւ ՀՀ ԱԺ-ին եւ հանրությանը ներկայացնել լիարժեք տեղեկատվություն:  Առաջարկվում է, որպեսզի պատգամավորներից բացի,  ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության հնարավորություն տրվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հանձնաժողովի կազմում առաջարկվում է ընդգրկել երկուական պատգամավոր ԱԺ խմբակցություններից, մեկական պատգամավոր` դրանցում չընդգրկված պատգամավորներից: Հանձնաժողովն իր կազմից կարող է ընտրել նախագահ եւ տեղակալ, որոնց առաջադրման եւ ընտրվելու իրավունքը վերապահվում է ընդդիմությանը:

Որոշման նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ «Ժառանգություն», «ՀՅԴ» եւ «ՀՀԿ» խմբակցությունները:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իրազեկեց, որ խմբակցությունը կողմ է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, թեեւ կարծում են, որ «հանձնաժողովի ստեղծումը չի կարող լուծել մարտի 1-ի խնդիրները, այնուամենայնիվ կարող է կանխել նոր մարտի 1-երը»:

ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ներկայացնելով խմբակցության  տեսակետը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորմամբ ԱԺ-ին կվերադարձվեն նրա վերահսկողական գործառույթները: Պարոն Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչու են նախագծի հեղինակները կարեւորում հանձնաժողովի ժամանակավոր լինելու հանգամանքը: Նա նկատեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներն օրենքի համաձայն կարող են ներկայացնել միայն եզրակացություն, իսկ ժամանակավոր հանձնաժողովներին իրավունք է վերապահված ներկայացնել նաեւ տեղեկանքներ :

 «ՀՀԿ» խմբակացության ղեկավար Գալուստ Սահակյանն իր ելույթում ասաց, որ խմբակցությունն ամենեւին էլ դեմ չէ հանձնաժողովի ստեղծմանը, պարզապես իրենք ընդունելի են համարում հանձնաժողովի ստեղծման այլ ձեւաչափ: Անդրադառնալով պարոն Հովհաննիսյանի հնչեցրած կարծիքին, թե հանձնաժողովի ստեղծմամբ խորհրդարանին կվերադարձվեն նրա վերահսկողական գործառույթները, պարոն Սահակյանը նկատեց, որ դրանք խորհրդարանն իրականացնում է` օրենքով իրեն վերապահված այլ միջոցներով:

Օրինագծի հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նիստը նախագահող ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանին տեղեկացրեց, որ որոշման նախագիծը հեղինակները քվեարկության կներկայացնեն իրենց համար ընդունելի փոփոխություններով:

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին գլխադասային հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին», «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնց վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց  հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը  քննարկեց նաեւ պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Արա Բաբլոյանի,Մխիթար Մնացականյանի, Էռնեստ Սողոմոնյանի, Մկրտիչ Մինասյանի նախաձեռնած «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը:

Այնուհետեւ առաջին ընթեցմամբ պատգամավորները քննարկեցին կառավարության ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ըստ հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի, կբարելավվի Հայաստանի գործարար միջավայրը` տնտեսվարողներին հնարավորություն ընձեռելով օտարերկրացի աշխատողին աշխատանքի ընդունել անհրաժեշտ ժամկետով: Ըստ Վահե Դանիելյանի, առաջարկվող փոփոխությունը հավասար պայմանների մեջ կդնի օտարերկրյա եւ տեղական կապիտալով աշխատող գործարարներին: Օրինագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:


17.11.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Կոտայքի մարզ
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ընթացիկ տարվա սկզբից ՀՀ կրթական համակարգում ներդրված ավագ դպրոցների ինստիտուտը նոր որակ է պահանջում եւ մանկավարժներից, եւ դպրոցականներից: Հանրապետության 30 ավագ դպրոցները ամբողջությամբ վերանորոգվել են , 5 ավագ դպր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am