Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 26-29-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 63 հարց, միջազգային 16 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 26-29 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում: