«Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմը եւ ՀՀԿ կանանց խորհուրդը հրավիրում են բոլորին մասնակցելու Ս. Թարգմանչաց տոնին եւ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված տոնախմբությանը:
Այն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին ժամը 15.00-ին
Ազգային ժողովի այգում:
Տոնախմբությունը կեզրափակվի խաչապտույտով, որը կառաջնորդեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Խաչապտույտը սկիզբ կառնի Ազգային ժողովի բակից եւ կավարտվի Աբովյան փողոցում գտնվող Ս.Կաթողիկե եկեղեցու բակում, որտեղ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը կմասնակցեն շուրջպարի: