National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.09.2009
«Արեւելյան գործընկերության» ծրագրի քննարկումները

Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ սեմինար` քննարկելու «Արեւելյան գործընկերության» ծրագիրը:

«Արեւելյան գործընկերության» ծրագրի ԵՄ եւ վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման  բաժնի ղեկավար Ջոն Քյաերը կարեւորեց Հայաստան-ԵՄ համագործակցության հստակեցմանը միտված այս սեմինարը եւ հավելեց, որ Նոր համագործակցության սկիզբը  մայիսին Պրահայում տեղի ունեցած ԵՄ եւ «գործողությունների» շրջանակներում ընդգրկված  երկրների մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովն է եղել: Նրա գնահատմամբ` համագործակցության արդյունավետ զարգացման երկու կարեւոր պայման կա. առաջին` Հայաստանի առանձնահատկությունների հաշվառումով պետք է լավ մշակված լինի ծրագիրը եւ երկրորդ` Եվրամիությունը հնարավորինս մեծ ռեսուրսներ պետք է ներգրավի այդ հարաբերությունների զարգացման նպատակով: Նրա տեղեկացմամբ` հայկական կողմը պատրաստակամ է` զարգացնելու այդ համագործակցությունը, իսկ Եվրամիությունն էլ ամեն ինչ կանի դրա կայացման համար: Պարոն Քյաերը նկատեց, որ թեեւ հիմնականում համագործակցությունը երկկողմ է լինելու, սակայն այն ունի նաեւ բազմակողմ զարգացման առանձնահատկություններ` պայմանավորված ԵՄ անդամ 27 եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ 6 երկրների միջեւ հարաբերություններով:

Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով վարչության ներկայացուցիչ Ռութգեր Վիսելսը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկները: Նրա գնահատմամբ` նոր հարաբերությունների հիմքում ասոցացման համաձայնագիրն է լինելու, որը, ի տարբերություն «Համագործակցության եւ գործընկերության» ծրագրի, առավել կոնկրետ քայլեր է առաջարկում երկկողմ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կներառի մասնակից երկրների հանձնառությունը ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, շուկայական տնտեսության կայուն զարգացման, ԵՄ տնտեսությանը աստիճանական ինտեգրման, վիզաների տրամադրման, էներգետիկ անվտանգության ոլորտներում: Ազատ առեւտրի համաձայնագիրը կներառի մրցակցության, ներդրումների, գնումների, մտավոր եւ սեփականության այլ ձեւերի պաշտպանությանն առնչվող հարցեր: Բոլոր այս հիմնախնդիրների լուծման համար շատ կարեւոր է լինելու օրենսդրական դաշտի կատարելագործումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին: Մասնակից բոլոր երկրներին ներկայացվում են նույն առաջարկներն ու պահանջները, իսկ յուրաքանչյուր համագործակցող երկրի հաջողությունը կախված է լինելու նրա ցանկություններից ու հնարավորություններից:

Անդրադառնալով վիզային ռեժիմի ազատականացմանը` պարոն Վիսելսը նկատեց, որ այս թեման թեեւ սրտամոտ է ճամփորդող յուրաքանչյուր  քաղաքացու համար, բայց միաժամանակ գոյություն ունի պաշտպանված սահմանների խնդիր, ուստի երկարաժամկետ ծրագրով, քայլ առ քայլ պետք է լուծվի այդ հարցը: Առաջին քայլը լինելու է վիզայի հեշտացմանը եւ վերադարձին վերաբերող համաձայնագիրը, ինչը նպատակ ունի նպաստել վիզաների դյուրինացմանը, ծախսերի հստակեցմանը, ինչպես նաեւ ԵՄ-ում առանց վիզայի ճամփորդող քաղաքացու վերադարձն ապահովող անդամ երկրի ջանքերին: Այս ոլորտի երկրորդ քայլը կոչվում է «Վիզաներին վերաբերող երկխոսություն», որի խնդիրն է  ներկայացնել պահանջները եւ տեսնել բացթողումները, որոնք խանգարում են այդ պահանջների բավարարմանը: Ի վերջո, այս ամենի նպատակը վիզայի ռեժիմի ազատականացումն է:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով երկկողմ հարաբերությունների հիմքում դրված գերակա ոլորտները, հավաստիացրեց, որ դրանց իրականացման համար մեր երկիրն ունի անհրաժեշտ կամք եւ վճռականություն։ Նա նշեց, որ թեեւ վերջին տարիներին ՀՀ օրենսդրության` եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել, բայց իշխանությունները շատ լավ գիտակցում են եվրաինտեգրման կարեւորությունը եւ դրան ուղղված նոր քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ` նման անկեղծ ու անմիջական քննարկումները   ծրագրային հիմնախնդիրների արդյունավետ լուծման շատ լավ ձեւ են, եւ առաջարկեց դրանք դարձնել պարբերական։

Եվրոպացի փորձագետները պատասխանեցին ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նոր համաձայնագրի առանձնահատկություններին,  մասնակից երկրներին բյուջետային հատկացումներին, վիզայի ռեժիմի ազատականացմանը եւ Եվրամիության ընդլայնման սկզբունքներին:

Սեմինարի վերջում ՀՀ-ում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը շնորհակալություն հայտնեց ներկաներին արդյունավետ քննարկումների համար, ինչը հնարավորություն ստեղծեց լսելու ԵՄ ներկայացուցիչների առաջարկներն ու հայ խորհրդարանականների տեսակետները:

Երկուստեք  հույս հայտնեցին, որ երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը  կլինեն գործնական եւ հետեւողական:


15.09.2009
Մեկնարկեց չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի առաջին քառօրյան
Սեպտեմբերի 15-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո տեղի ունեցավ չորրորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի բացումը, որից հետո ԱԺ պատգամավորները քննարկեցին եւ հաստատեցին վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումները:Մինչ օրակարգային հարցերի քննարկումը` ՀՀ ԱԺ նախագահ Հով...

15.09.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ,2008թ. ի վեր միջազգային հանրությունը հռչակել է սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օր:Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ձեւավորող կարեւորագույն հիմնադրույթներից մեկն է: Այսօր մեր երկրում առկա են բոլոր նախադրյալները ժողովրդավարությունն ամր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am