ՀՀ Ազգային ժողովի 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ու իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը եւս մեկ անգամ դիմում է ՀՀ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, Հայ Ազգային Կոնգրեսին` առաջարկելով իրենց տրամադրության տակ ունեցած մարտի 1-2-ի իրադարձություններին ու դեպքերին վերաբերող բոլոր տեսակի փաստերն ու տեղեկությունները (վկայություններ, տեսանյութեր, բացահայտումներ) մինչեւ ս/թ հուլիսի 1-ը ներկայացնել հանձնաժողովին ` եզրափակիչ զեկույցում ընդգրկելու նպատակով: