National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
27.02.2009
Կյանքից հեռացավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Ղուշչյանը

58 տարեկան հասակում  կյանքից անժամանակ հեռացավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելիքս Երվանդի Ղուշչյանը: Որպես փորձառու իրավաբան եւ հմուտ կազմակերպիչ նրան է վստահվել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի առաջին ներկայացուցչի պատասխանատու պաշտոնը, որտեղ նա աշխատել է անբասիր եւ  մեծագույն նվիրումով:

Ֆելիքս Երվանդի Ղուշչյանը ծնվել է 1951թ. հոկտեմբերի 5-ին Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում:

1974թ.-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը:

1976-1977թթ. աշխատել է ՀԽՍՀ դատախազությունում որպես ավագ քննիչ:
1977-1994թթ. աշխատել է ՀԽՍՀ , ՀՀ Գերագույն խորհրդում, ապա ՀՀ Ազգային ժողովում  որպես ավագ ռե‎ֆերենտ, Ներման հարցերի բաժնի վարիչի տեղակալ, Խորհուրդների աշխատանքի հարցերի բաժնի վարիչի տեղակալ, Կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ, Միջխորհրդարանական կապերի բաժնի վարիչ:

1994թ. մարտի 8-ին նշանակվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Գերագույն խորհրդի, ապա ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ, որտեղ եւ աշխատել է մինչեւ իր կյանքի վերջը:  Երկարատեւ անբասիր աշխատանքի համար բազմիցս պարգեւատրվել է շնորհակալագրերով եւ պատվոգրերով:

Մենք խորապես սգում ենք լավ մարդու, մտավորականի, պետական մտածողությամբ օժտված գործչի անդառնալի կորուստը եւ կիսում հարազատների վիշտը:

Ֆելիքս Ղուշչյանի գործն ու անունը միշտ վառ կմնա մտերիմների  եւ գործընկերների հուշերում:

                                              Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Ֆելիքս Ղուշչյանի  հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ին ժամը 18.00-ին Կոմիտաս 38/1, բնակարան 34-ում, հրաժեշտի արարողությունը մարտի 2-ին ժամը 12.00-14.00-ին Կամերային երաժշտության տնից:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն


27.02.2009
Խորհրդարանական ճեպազրույցները
Փետրվարի 27-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի փետրվարի 23-26-ի քառօրյայի աշխատանքն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին մայիսին կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին, Հայաստանի ժողովրդավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am