Արխիվ
|
20.02.2009
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ փետրվարի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 43 հարց, միջազգային 6 պայմանագիր: Չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 23-ի ԱԺ նիստում:
20.02.2009
Ազգային ժողովի պատվիրակությունը այցելեց շփման գոտի Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ բանակի հրամանատարական կազմի հետ:ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատվիրակությանը ծանոթացրեց պ...
20.02.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը Փետրվարի 20-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը` հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Մելիքյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանր... |