National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
18.02.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի ԼՂՀ

Փետրվարի  19-ին երկօրյա  պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը,  ՀՀ ԱԺ ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը,   ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը,  պատգամավորներ  Արեգ Ղուկասյանը, Համլետ Հարությունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սա‎ֆարյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Փետրվարի 19-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց  կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Նույն օրը  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստը:

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները կայցելեն  Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն  եղբայրական գերեզմանին: Նույն օրը պատվիրակությունը կմեկնի Շուշի, կայցելի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի եւ հանդիպում կունենա Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:


18.02.2009
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ  ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի  մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը հան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am