ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի հարազատներին` նրա վաղաժամ եւ ողբերգական մահվան կապակցությամբ:
Խստորեն դատապարտելով կատարվածը` դիմում եմ իրավապահ մարմիններին` հորդորելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները այս բիրտ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նման ոճրագործությունները մեր երկրում արմատախիլ անելու եւ բացառելու համար իրավապահ մարմինները պարտավոր են ձեռնարկել կտրուկ եւ անհապաղ քայլեր: