National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
03.02.2009
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 3-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արտյուշա Շահբազյանի նախագահությամբ, քննարկեց ԱԺ գարնանային նստաշրջանի փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու հարցը: 
        
Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նշեց, որ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումներով, որոնց նպատակն է  ՀՀ դատական համակարգի անկախության եւ ինքնակառավարման սկզբունքի ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիարժեք եռաստիճան դատական համակարգի վերականգնումը, գործող մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանների լուծարումը:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նկատեց, որ դատական ատյաններում գործերի անիրատեսական եւ անհիմն բաշխում կա, ինչն անհարկի նվազեցրել է առաջին ատյանի դատարանների դերը եւ խաթարել արդարադատության մատչելիության սկզբունքը, քանի որ արհեստական ծանրաբեռնվածությունը հանգեցրել է խախտված իրավունքների, դատական պաշտպանության ժամկետների ձգձգմանը: Այդ մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները: Քրեական եւ քաղաքացիական մասնագիտացված 3-ական դատարանները դատարան դիմելու լրացուցիչ բարդություններ են ստեղծում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար: Պարոն Դանիելյանի կարծիքով` գործող մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանների լուծարումը կարող է նպաստել խնդրի լուծմանը, արդյունքում բոլոր գործերի քննությունը կհանձնվի ընդհանուր իրավասության դատարաններին` ապահովելով միասնական ու պարզեցված դատական համակարգի գործունեությունը:

Օրենսդրական փոփոխություններով սահմանվում է միայն  օրինական ուժի մեջ չմտած որոշումների բողոքարկման հնարավորությունը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն` բացառությամբ գործի նոր հանգամանքների եւ ՀՀ քրեական դատավարության այն դեպքերի, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ: Ըստ նախարարի` նման մոտեցումը համապատասխանում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, Եվրոպական դատարանի տված մեկնաբանություններին:

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաեւ առանց ամբաստանյալի դատական նիստ անցկացնելու հնարավորությանը: Ներկայումս գործող կարգավորումը գործնականում դժվարություններ է առաջացնում, երբ ամբաստանյալը դատական նիստերի դահլիճում ոչ պատշաճ վարքագիծ է դրսեւորում` վտանգելով արդարադատության շահը, տուժողների եւ դատավարության այլ մասնակիցների, վկաների իրավունքների պաշտպանությունը: Պարոն Դանիելյանը գտնում է, որ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում խոցելի է դառնում նաեւ ամբաստանյալի իրավունքների պաշտպանությունը: Ըստ նրա` օրենսդրական փաթեթը ամբաստանյալի վիճակը բարելավող բնույթ ունի. ի տարբերություն օրենսգրքի գործող կարգավորման` դատական նիստերի դահլիճից հեռացման արդյունքում կալանավորված անձանց համար պատժի ժամկետի մեջ չհաշվելու խնդիր չի առաջանում, ամբաստանյալի նկատմամբ դահլիճից հեռացման պատժամիջոցի կիրառման դեպքում պաշտպանի մասնակցությունը նիստին դառնում է պարտադիր:
 
Պատգամավորները մտահոգությունները վերաբերում էին ընդհանուր իրավասության դատարանների թվաքանակի փոփոխության սկզբունքներին, օրենսդրական փոփոխությունների իրավիճակային բնույթին, դատական նիստերից ամբաստանյալին հեռացնելու պատժամիջոցի կիրառմանը եւ այլն:

Հանձնաժողովը որոշեց ներկայացնել ԱԺ որոշման նախագծեր օրենսդրական փաթեթը երկու ընթերցմամբ քննարկելու եւ առաջինից երկրորդ ընթերցումը 24 ժամվա ընթացքում կազմակերպելու վերաբերյալ:

03.02.2009
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանն Ազգային ժողովում
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ողջունելով դեսպանին`  ՀՀ Աժ նախագահը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը, կար...

03.02.2009
Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը
Փետրվարի 3-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ համաձայնագիրը, բացառությամբ «Մարդու օրգաններ եւ /կամ/  հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am